Հույս ունենք, որ Մխիթարյանը երկար ժամանակով թիմում մնալու ցանկություն կհայտնի. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելը թիմի ծրագրերի մեջ չի մտնում:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել «Չելսին» և «Արսենալը»:
«Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ ոչ մի դեպքում չենք կորցնի երեք խաղացողի: Քանի որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ., դա դառնում է քննարկումների պատճառ: Մենք սակայն, բնականաբար, հույս ունենք, որ Մխիթարյանը երկար ժամանակով թիմում մնալու ցանկություն կհայտնի»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի, հեղինակել 11 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու