Անընդունելի է հանրությանը տարածքների ու մարդկային կյանքի երկընտրանքի առաջ կանգնեցնելը. «Համախմբում»
Քաղաքական
Չորսօրյա պատերազմը, դրա արդյունքում ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ Վիեննայում ընթացող բանակցային գործընթացից հետո հայկական, ինչպես նաև այլ կողմերից հնչած նախնական հայտարարությունները և տեսակետները լուրջ մտահոգությունների ու անհանգստության տեղիք են տալիս։ Այս մասին ասվում է «Համախմբում» կուսակցության նախաձեռող խմբի հայտարարության մեջ:
Մեզ համար անընդունելի է հանրությանը տարածքների ու մարդկային կյանքի երկընտրանքի առաջ կանգնեցնելը, ինչը շատ վատ ազդակ է մեր ժողովրդին, մեր բանակին, միջնորդներին և հատկապես մեր հակառակորդին։
Մենք համոզված ենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի անկախության իրավական ամրագրումը ներառող համաձայնության՝ հակամարտության կարգավորման ցանկացած փուլային տարբերակ սպառնալիք է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին