Եթե առաջիկայում նկատեք բենզինի, դիզվառելիքի, շաքարավազի գների կտրուկ անկում, ուրեմն մենաշնորհները վերացված են
Քաղաքական
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ մեր երկրի գլխավոր օրակարգային խնդիրն այս պահին պատերազմի պատրաստվելն է՝ ձգտելով խաղաղության: «Սա, իհարկե, գյուտ չէ: Այս հայտնի ասացվածքը դեռ հին հռոմեացիներն են ասել: Հայաստանի ամենակարևոր օրակարգը դա է՝ պետք է պատրաստվենք պատերազմի և ձգտենք խաղաղության»,- ասաց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի համար առաջնային է ռազմաճակատի ամրապնդումը, սպառազինությունը, իսկ երկրի ներսում պետական մեքենայի արդյունավետ աշխատանքը: Ըստ պատգամավորի՝ մեր պետական համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է արդյունավետ պայքարել մենաշնորհների և կոռուպցիայի դեմ:
Պատգամավորը նշեց, թե անցած քառօրյայի ընթացքում խորհրդարանում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում որևէ ապրանքի ներմուծման խոչընդոտ չի լինելու: «Հիմա շատերը մեզ հարցնում են՝ հավատո՞ւմ եք այդ խոսքերին: Մենք հավատալու կամ չհավատալու խնդիր չունենք: Կա մի ցուցանիշ, որի դեպքում պարզ կլինի՝ արդյոք մենաշնորհի դեմ պայքար իսկապես տարվո՞ւմ է: Եթե առաջիկայում նկատեք բենզինի, դիզվառելիքի, շաքարավազի և այլ ապրանքների գների կտրուկ անկում, ուրեմն իմացեք, որ մենաշնորհները վերացված են»,- ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ