«ԲՀԿ-ն` իշխանամետ քաղաքական գործիչների ինկուբատոր»
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն դարձել է «իշխանամետ քաղաքական գործիչների ինկուբատոր», երբ կուսակցությունից դուրս են գալիս գործիչներ ու հիմնում են իշխանությանը հարող կուսակցություններ, պատասխանեց. «Նախ ես համաձայն չեմ, որ ԲՀԿ-ն իշխանամետ քաղաքական գործիչների ինկուբատոր է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ ընդդիմություն չի նշանակում՝ կանգնել հրապարակներում, հայտարարել ընդդիմության մրցույթ և ով շատ հայհոյի, նա առաջին համարն է ընդդիմության շարքերում: Ընդդիմություն նշանակում է՝ մասնագիտական, իրատեսական և կենսունակ ծրագրերի առաջարկ և հնարավորությունների ստեղծում, որպեսզի այդ առաջարկները կյանքի կոչվեն»,- ասաց Մելքումյանը:
Անդրառանալով այն հանգամանքին, որ ԲՀԿ-ից որոշ պատգամավորներ դուրս են գալիս և սեփական կուսակցություններն են հիմնում, ասաց, որ ցավալի է՝ գաղափարակից ընկերներ են կորցնում, բայց կյանքն առաջ է գնում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ