Ինձ տեսնում եմ թիմի պաշտպանության առաջնորդի դերում. Բոատենգը` Հումելսի տեղափոխության մասին
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգն անդրադարձել է Մատս Հումելսի` թիմին միանալուն և նշել, որ ֆուտբոլիստի գալը չի ազդի իր խաղի վրա։
Ավելի վաղ Բոատենգն ասել էր, որ չի վախենում Հումելսի հետ մրցակցությունից։
«Մատսի գալով ինձ համար «Բավարիայում» էական փոփոխություն չի լինի։ Ինձ համար միևնույնն է թե էլ ով է խաղում իմ խաղային դիրքում։ Մնալու եմ իմ խաղային դիրքում և ինձ տեսնում եմ մեր թիմի պաշտպանության առաջնորդի դերում», - ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Kicker-ը։
Հիշեցնենք, որ Հումելսը մյունխենյան թիմ կտեղափոխվի ամռանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու