Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Վենեսուելայի և Բուլղարիայի թիմերի հետ (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվելով Օլիմպիական խաղերին՝ հերթական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում' Վենեսուելայի և Բուլղարիայի ընտրանիների հետ:
Թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ այս հավաքի հիմնական շեշտը դրված է ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: «Իտալիայում կայանալիք մրցաշարով մենք նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին: Խաղերին կշարունակենք նախապատրաստվել Ղրիմում և Բելառուսում»,-փաստեց Ջուլֆալակյանը:
Հայաստանի ընտրանու հավաքը մեկնարկել է մայիսի 11-ին և կեզրափակվի մայիսի 24-ին:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերին հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքիսմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու