Հայաստանում, որպես կանոն, ոսկու մեծ հափշտակողներին չեն բռնում, բռնում են փոքրերին
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Խաչիկ Նահապետյանն աշխատելով Արարատ քաղաքում գործող «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունում որպես փականակագործ, 2015թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 14-ի սահմաններում, ընկերության աղացների արտադրամասում աշխատանքներ կատարելիս, փորձել է գաղտնի հափշտակել 294 102 դրամ արժողության ոսկու հումքի խտանյութ: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, Խ. Նահապետյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ընկերության անվտանգության աշխատակցի կողմից:
Վերը նշված արարքի համար Խաչիկ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության հանցափորձը) 1-ին մասի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին