Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը Էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերը Օգոստոսի 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Հաջողությունը կհետևի կենդանակերպի այս նշաններին ամբողջ ամսվա ընթացքում Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ Հատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը 

Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների. ԼՂՀ ԱԳՆ

Արցախ

ԼՂՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքել է Ադրբեջանի մտացածին հայտարարություններն իբր ապրիլի 2-5-ի մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ նշված է.«Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական մտացածին հայտարարություններով' ս. թ. ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։

Շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու ռազմական կցորդներին։

Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը։ Դեռևս 1992 թ. ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվեցին ՄԱԿ-ի հատուկ փաստահավաք առաքելության կողմից։ ՄԱԿ-ի փորձագետների հետևությունների ու եզրակացությունների հիման վրա, որոնք ներկայացված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1992 թ. հուլիսի 24-ի S/24344 թվակիր փաստաթղթում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաստատեց, որ « խմբին չի ներկայացվել քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց»։

Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը հանդես է եկել նույնքան անհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝ 1993 թվականին Ադրբեջանի դեմ միջուկային զենքի կիրառման և ԼՂՀ-ում միջուկային թափոնների թաղման (ԵԽԽՎ 2002 թ. մայիսի 7-ի N 9444 փաստաթուղթ), Հայաստանն ու ԼՂՀ-ն բակտերիոլոգիական զենքի բազայի վերածման (ԵԽԽՎ 2002 թ. հունվարի 31-ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցման ու արտադրության և այլնի վերաբերյալ։ Ընդ որում, ադրբեջանական կողմը վկայակոչում էր գոյություն չունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ, կազմակերպություններ և լաբորատորիաներ։

Վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման և 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլև նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմական հանցագործություններից։

Այս կապակցությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին։

ԼՂՀ-ն իր հերթին պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ս. թ. ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը Էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերը Օգոստոսի 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Հաջողությունը կհետևի կենդանակերպի այս նշաններին ամբողջ ամսվա ընթացքում Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտՀատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը Եփել, տապակե՞լ, թե՞ խորովել․ մասնագետը բացատրել է՝ ինչպես է պատրաստման եղանակը փոխում սննդի կալորիականությունըՍա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ձերբակալվել է 7 անձ Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան Բրազիլիայի նախագահը Թրամփին ասել է, որ նոր մաքսատուրքերը անհիմն են Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ի՝ առևտրի կենտրոնին հասցրած երկու հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներՍթիվ Ջոբսի՝ Apple վերադառնալու ճանապարհին կարող էր առանցքային դեր ունենալ ԱՄՆ հետախուզության գաղտնի պայմանագիրըՀայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Ռուսական հարվածը Կրիվոյ Ռոգում․ 6 զոհ, 103 վիրավոր, այդ թվում՝ 11 երեխա Գիտնականները պարզել են՝ բրազիլական այս միրգը կարող է օգտակար լինել սրտի և աղիների համարԱՄՆ տնտեսության համար ավելի լավ ցուցանիշներ են սպասվում․ պատճառներից մեկը արհեստական բանականության զարգացումն էԲժիշկը զգուշացրել է գլխացավի անսպասելի պատճառի մասին Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներԱղտոտված օդը կարող է մեծացնել ատամների կորստի վտանգը․ գիտնականներՄեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին Գիտնականները պարզել են՝ օրվա որ ժամերին սնվելը կարող է կապված լինել երկարակեցության հետՄահացել է ԱՄՆ-ի ամենատարեց կալանավորը․ նա ավելի քան 70 տարի անցկացրել է բանտումՍպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. ՀակոբյանԷբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերըՈւկրաինական հետախուզությունը պնդում է՝ Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորականների թվում հարյուրավոր ԱԹՍ օպերատորներ կան«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը. Shamshyan.comԱտամները կարող են դեղնել ոչ միայն սուրճից․ ատամնաբույժը նշել է «մեղավոր» մթերքներըԱվետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ) 6421 արտակարգ դեպք՝ առաջին կիսամյակում․ Փրկարար ծառայությունը ներկայացրել է արդյունքներըՀնդկաստանը Google-ից պահանջել է հեռացնել հարյուրավոր հաշիվներ՝ բանկային խարդախությունների պատճառովԿոնգոյում Էբոլան արագ տարածվում է․ 2,5 հազար մահվան դեպքերի կեսը գրանցվել է ընդամենը 20 օրումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԴատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը «Մաշան և Արջը» գրավել է ամբողջ աշխարհը․ Պեսկովը պատասխանել է Ուկրաինայի պատժամիջոցներինՌուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին Երևանն ու Թբիլիսին ամրապնդում են համագործակցությունը անվտանգության և հետախուզության ոլորտում«Ձեր ծառայությունն առանձնահատուկ դեր ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում»․ Սերժ Սարգսյանը՝ Գարեգին Բ-ինԻ՞նչ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում․ Նահապետյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Սմարթֆոնի էկրանի կապույտ լույսն իսկապե՞ս խանգարում է քնել․ գիտնականները կասկածի տակ են դրել տարածված կարծիքըՏեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումիցԺենշենը կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ կապված վնասներից․ գիտնականներՓեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է
Ամենադիտված