«Շարունակեք ձեր գզվռտոցը, կապիկությունները, բայց հանգիստ թողեք մեր հողերը» (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի քաղաքական բեմահարթակում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների համար անհրաժեշտ է անհապաղ էքսկուրսիա կազմակերպել՝ ցույց տալ մեր հողերը, մշակված հողերը, այդ հողերում կատարված միլիարդավոր ներդրումները (գոնե սրա մասին պիտի որ բյուջեի հանդեպ հետաքրքիր երեսփոխանները իմանան). ցորենի արտերը, ու նորից մեր հողերը, որ դեռ մերը չեն ....
Մեկը արյունով ազատագրված հողերը կգնահատի ոչ մի նշանակություն չունեցող, մյուսին նույն հողերը հետաքրքիր չեն, որովհետև չմշակված են, մեկելն էլ կեկելի մեծահոգությամբ արհամարհում թե սպառնում' ձեր հողերը մեզ պետք չեն:
Չիշխանական ու չկայացած քաղաքական շարժումիստներն էլ նոր թեմա են գտել բեմահարթակում ու մարդկանց հոգեկան թելերի վրա ցատկոտելու համար:
Իհարկե՝ նորից հողերը, մետրերով չափած հողերը...
Երևի միլիմետրերով չափելու դժվարության խնդիր են ունեցել, թե չէ ավելի պինդ կարող էին կսմթել մարդկանց սրտերից ավելի ուժեղ ցավացնել մարդկանց ...
Հրաշալի տանդեմ, եք, պարոնայք: Շարունակեք ձեր գզվռտոցը, կապիկությունները, բայց հանգիստ թողեք մեր հողերը:
Գտեք ուրիշ թեմա ձեր քաղաքական դիվիդենտների համար:
Հողերի մասին մտածողը մտածում է:
Դրանց արժեքը գնահատողը գնահատում է՝ անկախ չափման միավորից:
Հողերը շարունակում են սրբություն մնալ յուրաքանչյուր հայի համար՝ մշակված թե անմշակ (քանի դուք լինեք այս երկրի տերը' անմշակ հողերի քանակը կավելանա...):
Հիմա եմ հասկանում «հողեմ ձեր գլուխը» արտահայտությունը ոնց ա ծնվել ....
Որպես դիտակտիկական դասընթաց՝ տեղադրում եմ Թալիշում կորցրած դիրքի հարևանությամբ «չմշակված» փարթամ ցորենի արտի նկարը /10.04.12/
Ավելի մանրամասն կարող եք լսել գյուղապետի խոսքում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ