Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Լիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին Պոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն Ժաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է Թբիլիսի Շաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել Մենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. Հաջիև Մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է Ցրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Պետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ով Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով» 

Վստահ եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, պետության և հայրենիքի համար պիտանի ու արժանի զավակ եք լինելու. Մանվել Գրիգորյան

Հասարակություն

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ: Այսօրվանից դուք մուտք եք գործում կյանքի նոր, ավելի պատասխանատու ու վճռորոշ մի փուլ, որից և սկիզբ է առնելու կյանքի ձեր նոր ճանապարհը: Վստահ եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, պետության և հայրենիքի համար պիտանի ու արժանի զավակ եք լինելու: Հպարտությամբ եմ խոսում այն տղաների մասին, ովքեր զորակոչվելու են բանակ ու կանգնեն իրենց զինվոր եղբայրների կողքին, հատկապես այս ժամանակահատվածում, երբ հակառակորդին պիտի ցույց տանք մեր միասնական ուժն ու համախմբվածությունը:

Շնորհավորում եմ նաև «Պատանի երկրապահ» կառույցում ընդգրկված բոլոր շրջանավարտներին: Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս պատանիները հրամանատարասերժանտական դասընթացների ու դրանք անցկացնող Երկրապահի և գործընկեր կառույցների հմուտ մասնագետների շնորհիվ արդեն կայացած զինվորներ են՝ պատրաստ նվիրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Հարգելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, մանկավարժներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գիտելիքների ձեռք բերման, առողջ ու հայեցի դաստիարակման գործում:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Արցախ աշխարհի շրջանավարտներին ու մանկավարժներին: Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական շրջանում կարող եք դաստիարակել մի այնպիսի սերունդ, որն արժևորում և արժևորելու է թափված արյունն ու տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռք բերված անկախությանը:

Ջերմ շնորհավորանքներս աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին, ովքեր հայրենիքից հեռու գտնվելով էլ պահպանում են իրենց ինքնությունը, մայրենի լեզուն, հիշողության մեջ վառ են պահում սեփական ժողովրդի պատմությունը:
Վստահությամբ եմ ասում, որ դուք այն սերունդն եք, ով ոչ միայն կարող է պահպանել, այլև նոր որակներ հաղորդել մեր ազգային արժեքներին, դուք այն սերունդն եք, ով գիտակցում է, որ հաղթանակի ձեռքբերումը նույնքան կարևոր է, որքան դրա պահպանումն ու գալիք սերունդներին փոխանցումը: Հավատացե՛ք, որ Երկրապահը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են, այսուհետ էլ ամեն ինչ անելու են, որ խաղաղ բացվեն հայոց երկրի արշալույսները, որ ոչ մի դեպքում չվտանգվի ձեր լուսավոր ապագան: Ապրիլյան թուրքական սադրանքին հասցված հայկական հուժկու հակահարվածն էլ փաստեց, որ մենք' ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ի վիճակի ենք երաշխավորել Հայաստանի, Արցախի անվտանգությունը, ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Ինչ ճանապարհով էլ որ քայլեք, հիշե՛ք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք, հիշե՛ք, որ անմահ հերոսների՝ ձեզ փոխանցած ազատությունն ու անկախ ապրելու իրավունքը սրբորեն պիտի պահպանեք: Դուք եք լինելու այս երկրի տերը, նոր հաղթանակները դուք եք գրելու:

Եվս անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով բազում հաջողություններ, արդարացված սպասումներ, մեր երկրին ու սահմանը հսկող զինվորներին՝ խաղաղություն, անկոտրում կամք ու անսահման ուժ և եռանդ:

Այսօրվանից կյանքի նոր հորիզոններ են ձեր առջև բացվում: Հավատացե՛ք ինքներդ ձեզ, ձեր ապագային ու վստահ եղեք, որ ձեր օրն ու կյանքի յուրաքանչյուր փուլը դուք եք կերտում:

Թո՛ղ բարի հնչի դպրոցական վերջին զանգը…»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է
Ամենադիտված