ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Ճանապարհաշինության ոլորտում հագեցած տարի է սպասվում. ՏԿ նախարարություն

Հայաստան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շարունակում է իրականացնել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ ունեցած արդյունքների ու առաջիկա անելիքների մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանլրատվական ծառայությունը զրուցել է նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի հետ:

- Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և նախատեսված է եղել ավարտել 2017 թվականի մինչև հունիսի 30-ը, որի ընդհանուր արժեքը եղել է 56,2 միլիոն ԱՄՆ դոլար, որից 45 միլիոն ԱՄՆ դոլարը եղել է Համաշխարհային բանկի ֆինանսավորման չափը, իսկ 11,2 միլիոնը՝ ձեռք է բերվել կառավարության համաֆինանսավորմամբ: Հիմնական նպատակը եղել է նշված տարիների ընթացքում
հիմնանորոգել շուրջ 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակություն ունեցող համայնքային ճանապարհահատված:

Սակայն, ընդհանուր առմամբ' ծրագրի շրջանակներում կվերականգնվի շուրջ 208,3 կմ երկարությամբ ճանապարհահատված'
սկզբնական վարկային համաձայնագրով նախատեսված 170 կմ –ի փոխարեն: Ավելին' բացի այս, մնացել է գումարային չափով տնտեսում, և Համաշխարհային բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել ևս մեկ' շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատված ներառել ծրագրում, որը կիրականացնենք այս տարի' 2016 թվականին: Արդյունքում կունենանք նախատեսված վարկային ծրագրից ավել 43 կմ հիմնանորոգած ճանապարհահատված:

- Այսքանով ծրագիրը կավարտվի՞, թե շարունակություն է ունենալու: 

- Ընդհանրապես աշխարհում ճանապարհները յուրաքանչյուր երկրի արյունատար անոթներն են և, եթե արյունատար անոթները փակված լինեն կամ չաշխատեն, այդ երկրի սիրտը, որը տնտեսությունն է, կպարալիզացվի: Ուստի, հաշվի առնելով, որ ծրագիրը շատ արդյունավետ էր և կնպաստի տնտեսության զարգացմանը, ՀՀ կառավարության առաջարկությամբ և Համաշխարհային բանկի համաձայնությամբ որոշում կայացվեց նոր վարկային համաձայնագիր մեկնարկել' 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որը կլինի նախորդ նշված ծրագրի շարունակությունը: Ընդ որում' այն կիրականացվի Համաշխարհային բանկի (40 միլիոն ԱՄՆ դոլար) և պետական բյուջեի (10 միլիոն ԱՄՆ դոլար) համաֆինանսավորմամբ: Նշված ծրագրով այս տարի նախատեսված է չորս մարզերում թվով 7 ճանապարհահատված հիմնանորոգել, որի ընդհանուր արժեքը տվյալ պահին կազմում է 17,25 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ նախագծային փաստաթղթերի՝ վարկային ծրագրով նախատեսված է երեք տարում, այսինքն' մինչև 2019 թվականը ներառյալ, 190 կմ ճանապարհահատված վերանորոգել, որից 61, 2 կմ-ն իրականություն կդառնա այս տարի:

- Աշխատանքներն արդեն սկսվե՞լ են: 

- Արդեն իսկ կայացել է նշված ճանապարհահատվածների համար նախագծային մրցույթը, իսկ այս ամիս կկայանա նաև շինարարական մրցույթը: Ընթացակարգի համաձայն՝ կկնքվի պայմանագիր, որից հետո կտրվի աշխատանքների մեկնարկը:
Մասնագիտական վերլուծությամբ նախատեսված է, որ այն կավարտվի մեկ տարի ժամկետում: Կարծում եմ'գրեթե 80-90 տոկոսը կկատարվի այս տարի, որից հետոկընտրվեն հաջորդող տարիների հիմնանորոգման ենթակա ճանապարհներն ու նույն
ընթացակարգով նախագծերը ունենալուց հետո կշարժվենք առաջ:

- Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվելու այն մարզերը, որտեղ կկատարվեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

- Յուրաքանչյուր ճանապարհ ընտրվում է սահմանված բանաձևի կիրառման արդյունքում, որը բաղկացած է մի շարք ցուցանիշներից (շահառու բնակչության թիվ, աղքատություն, ինտենսիվություն և այլն): ՀՀ վարչապետի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մոտեցումն այնպիսին է, որ որևէ մարզ դուրս չի մնալու ծրագրի շրջանակներից: Համոզված եմ, որ այս գործը հաջողությամբ
կպսակվի, և ծրագիրը շարունակական կդառնա:

- Անդրադառնանք նաև ծրագրի իրականացման որակին…

- Ամենակարևորն այն է, որ ծրագրի որակից որևէ մեկը չի կարող դժգոհել, որովհետև ամենօրյա հսկողություն է իրականացվում ԾԻԳ-ի, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից, որոնց արդյունքները ամփոփում ենք և պարբերաբար զեկուցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: Կյանքն առաջ է ընթանում, տեխնոլոգիաներ են
զարգանում, մեր գրեթե բոլոր ճանապարհաշինարարները պարբերաբար ձեռք են բերում նորաոճ, հզոր մեքենա-մեխանիզմներ:

Այսօր առաջարկվում են ժամանակակից լուծումներ, որոնց արդյունքում ներկայում ծախսվում են ավելի քիչ դրամական միջոցներ, քան նախկինում: Համոզված եմ, որ հիմնանորոգվող ճանապարհներն սահմանված ժամկետներից ավելի երկար կծառայեն:

- Չնայած կատարված ու կատարվելիք լայնածավալ աշխատանքին, ժամանակ առ ժամանակ մամուլի, նաև սոցցանցային ակտիվի կողմից մատնանշվում է այս կամ այն ճանապարհի անմխիթար վիճակը: Մասնավորապես' Վարդենիս-Քարվաճառ, Գորիս-Սիսիան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածները: 

- Ճանապարհաշինության առանձնահատկությունն այն է, որ երբեք չես կարող նորոգել ու դրա մասին այլևս մոռանալ: Ճանապարհն անընդհատ վերանորոգելու կարիք ունի, որովհետև ժամանակի ընթացքում, բնականաբար, պիտի քայքայվի:

Այդուհանդերձ վստահեցնում եմ, որ մեր գրեթե բոլոր ճանապարհները անցանելի են: Ինչ վերաբերում է մատնանշված ճանապարհահատվածներին, ասեմ, որ Մարտունի-Վարդենիս-Սոթք-ԼՂՀ սահման մայրուղու ընդամենը 5 կմ ճանապարհահատվածն
է անմխիթար վիճակում: Այն ներառված է Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսված ծրագրում և կհիմնանորոգվի այս տարի: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը մաս է կազմում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի», ուստի' մեծ գումարներ ներդնել դրա հիմնանորոգման համար, հետո քանդել, կլինի գումարի վատնում, հետևաբար պետական բյուջեով նախատեսվել է համապատասխան գումար այն մասնակի վերանորոգելու համար: Իսկ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ 6) ճանապարհահատվածը հիմնանորոգելու նպատակով բանակցություններ են վարվել մի շարք դոնոր կազմակերպությունների հետ: Արդյունքում երկու դոնորի' Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Ծրագիրը կազմում է մոտ 100 միլիոն եվրո, որի մի մասը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի, մյուս մասը' Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Եվրոպական բանկի հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվում են:

Նշեմ, որ մեկնարկել է Եվրոպական ներդրումային բանկի հատվածի շինարարական մրցույթը, արդյունքները կամփոփվեն, և այս տարի կսկսվեն 35 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները, որում ներառված են նաև այն երեք թունելները, որոնք ամբողջովին կհիմնանորոգվեն և կնորացվեն' համապատասխանեցնելով ժամանակակից ստանդարտներին: Իսկ մյուս հատվածի շինարարությունը կմեկնարկի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Վերադառնալով քննադատություններին' ի գիտություն նշեմ, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ճանապարհների ամենամյա ամառային և ձմեռային սպասարկման ժամանակահատվածներ, այսինքն' մեծ ցանկության դեպքում էլ չես կարող մինչև ապրիլի 15-ը որևէ ասֆալտապատման աշխատանք կատարել: Եվ սա շատ տրամաբանական է, որովհետև այդ ժամկետը սահմանվել է մասնագիտական
վերլուծության արդյունքում' պայմանավորված կլիմայով: Եթե չեղավ համապատասխան եղանակային պայման, բնականաբար, այդտեղ ոչ մի աշխատանք չես կարող անել: Հավելեմ նաև, որ սպասարկման մեջ մտնում են ոչ միայն հիմնանորոգման, այլև փոսալցման, վերանորոգման , ճանապարհների մաքրության, նշագծման և այլ աշխատանքներ:

- Ճանապարհներից բողոքող նույն շրջանակը նաև դժգոհում է Համաշխարհային բանկից ձեռք բերված վարկերից: Իրականում սա պետության համար նոր պարտքի ավելացո՞ւմ է, թե՞ ճիշտ հակառակը' բանկի վստահությունը պետության հանդեպ:

- Չգիտես ինչու, շատերը, երբ վարկի մասին լսելիս կարծում են, թե այդ վարկը նույնն է, ինչ խանութից' 24-25 տոկոսով ապառիկով ապրանք վերցնելը: Մինչդեռ Համաշխարհային բանկից վերցրած վարկերի տոկոսադրույքը մեկ-մեկուկես տոկոս է կազմում' արտոնյալ ժամկետներով: Եվ չմոռանանք, որ ճանապարհաշինությունն ունի եկամտի հետվերադարձելիության ցուցանիշ' տնտեսական առումով:

- Ամփոփելով զրույցը' կարո՞ղ ենք փաստել, որ թե՛ այս, թե մյուս տարվա համար նախատեսված ծրագրերը բնականոն հունով ու ժամանակին իրականություն կդառնան:

- Միանշանակ, ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնելու ենք: Բուռն և հագեցած տարի է լինելու ճանապարհաշինության ոլորտում, որը, ճանապարհ առ ճանապարհ առարկայական լուսաբանելու ենք. նախարարի խիստ մոտեցումն է, որպեսզի հանրությունը իրազեկ լինի կատարվող բոլոր աշխատանքների սկզբից, ընթացքից ու ավարտից, որը մշտապես կհանրայնացնենք մեր պաշտոնական կայքի միջոցով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված