Սխալվում է նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է հակամարտությունը կարգավորել 15 կամ 20 րոպեի ընթացքում. Բաքվում ՌԴ դեսպան
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, տեղեկացնում է APA-ն:
«Սխալվում է նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է հակամարտությունը կարգավորել 15 կամ 20 րոպեի ընթացքում: Ռուսաստանը միայն կարող է միջնորդ լինել:
Կողմերից մեկի վրա ցանկացած ճնշմամբ չես հասնի անհրաժեշտ արդյունքի: Հիմքում պետք է ընկած լինի վստահությունը, և դա կարող են ստեղծել միայն ձեր երկրները»,- ասել է դեսպանը:
Դիվանագետն ընդգծել է, որ ապրիլի սկզբի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է պահպանվող իրավիճակը. «Է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ խելամիտ լուծումը միայն մեկն է՝ խաղաղ ճանապարհով: Հակամարտող կողմերն ու միջազգային հանրությունը պետք է ճիշտ եզրակացություններ կատարեն: Ռուսաստանը նույնպես իր եզրակացություններն է կատարում: Նա ընդլայնելու է միջնորդական ջանքերը»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին