Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը 

ՀԷՑ-ն իսկապե՞ս ցանկանում է պայքարել էլեկտրաէներգիայի գողության դեմ

Վերլուծական

Անդրադառնանք դարձյալ էլեկտրաէներգիայի գողության խնդրին: Ընդգծենք՝ խոսքը ոչ թե էներգետիկ համակարգից, այլ հենց բնակիչներից հավելագրումների միջոցով կատարվող գողության մասին է: Ս. թ. փետրվարի 23-ին այդ կապակցությամբ իր մեկնաբանությունը հրապարակեց նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Ընկերության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ («Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ») մասնավորապես նշված է.

«Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ և մասնագիտական բարձր որակով աշխատանք:

Տարաբնույթ նման երևույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում «ՀԷՑ» համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչև կհեռացվի աշխատանքից և կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի և կկատարվի վերահաշվարկ»:

Առաջին հայացքից հավանաբար չեք նկատի այս մեկնաբանության մեջ առկա հակասականությունը, որը սկսվում է հենց վերնագրումից: Մեկնաբանության այս բաժինը վերնագրված է ուղղակի այսպես' «Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ»: Բնականաբար, հարց է առաջանում' ընկերությունն ինչո՞ւ է չակերտավորել «հավելագրումներ» բառը, չի՞ ընդունում, որ դրանք իրականում գոյություն ունեն: Բայց չէ՞ որ վերնագրին հաջորդած հաջորդ նախադասությամբ հենց ինքն է հայտարարում, որ «Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը», այսինքն' ընդունում է, որ այդպիսիք կան ժառանգություն մնացած նախկին ժամանակաշրջանից: Սակայն նշված իրողությունն ընդունելով հանդերձ, հենց հաջորդ պարբերությամբ փորձում է հերքել այն.

«Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, դրանք կարող են հետևանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման և սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաև ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Վերջինիս ապացույցն է էլեկտրաէներգիայի կորուստների շուրջ 2 տոկոս նվազումը, որն այսօր հասցվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվային մակարդակին»:

Ինչպե՞ս թե՝ իսկ որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհությունները չե՞ն կարող հետևանքը լինել նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների, որոնց գոյությունն ընկերությունը նախորդած պարբերությամբ ինքն էլ չի ժխտել, ընդունել է: Եվ ընդհանրապես կարո՞ղ են հետևանքը լինել այն հանգամանքի, որի մասին նշել է ՀԷՑ-ը… Որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունենք, բայց ՀԷՑ-ում իսկապես հասկանո՞ւմ են, թե այս ինչ անհեթեթություն են դուրս տվել: Նախորդ ձմռան համեմատ էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի այդ ի՞նչ սուբսիդավորման մեխանիզմ է փոխվել, երբ նախորդ' 2014-2015 թթ. ձմեռաշրջանում բնակչության և ՓՄՁ-ների սպառած էլեկտրաէներգիայի դիմաց նրանց կողմից վճարման ենթակա գումարի սուբսիդավորում ընդհանրապես չի եղել:

Կամ ի՞նչ է, ըստ ՀԷՑ-ի, որոշ բաժանորդներ դժգոհում են նրանից, որ ուժեղացվե՞լ է վերահսկողությունն էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Այդ ո՞ր բաժանորդն է ՀԷՑ-ին կամ ՀԷՑ-ից դժգոհություն հայտնել նրա համար, որ ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում, այսինքն' որոշ էլեկտրիկների կողմից գողությունը վերացվել կամ սահմանափակվել է: Դրանից մարդիկ կարող են միայն ուրախ լինել: Հակառակը' նրանք դժգոհում են հենց նրանից, որ գողություն կա, հավելագրումներ կան, էլեկտրիկներն իրենցից հոսանք են գողանում, վաճառում ինչ-որ անձանց' ուրիշի հաղորդալարը միացնելով իրենց հաշվիչին, որի պլաստմասսե կափարիչը ու դրա վրայի կնիքները բացակայում են, անշուշտ, ոչ թե թև կամ ոտ առնելով, այլ դրանց բացակայությամբ շահագրգիռ էլեկտրիկների միջամտությամբ:

«Այնուամենայնիվ, թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է Ընկերությանը ներկայացնել կոնկրետ փաստեր,- նշված է ՀԷՑ-ի հիշյալ մեկնաբանության մեջ:- Մինչ օրս բաժանորդների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում խախտումներ չեն հայտնաբերվել:

Բոլոր բաժանորդներն իրենց բողոքներով ու առաջարկություններով կարող են դիմել՝ զանգահարելով (010) 65-24-53, 1-80 հեռախոսահամարներով, իրենց դիմումն ուղարկելով փոստով, ինչպես նաև անձամբ հանդիպելով Ընկերության գլխավոր տնօրենին: Ընդունելության օրերն անփոփոխ են՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ 9:30-13:00:

Յուրաքանչյուր դիմումին Ընկերության կողմից կտրվի հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում: Պակաս կարևոր չէ նշել նաև, որ սոցիալական առկա դժվարին պայմաններում մեր առաջնային խնդիրն է լինել բոլոր սպառողների կողքին: Յուրաքանչյուր բաժանորդի շահը գերակա նպատակ է մեզ համար»:

Կոնկրետ փաստեր, առաջարկություննե՞ր եք ուզում, խնդրեմ… Առաջարկում ենք ձեր համապատասխան աշխատակիցների հետ միասին, տեսախցիկներով, ֆոտոապարատներով զինված, լինել մեր կողմից անակնկալ կերպով ու պատահականության սկզբունքով ընտրված մի շարք շենքերում, բացել հաշվիչների արկղերը, հայտնաբերել, լուսանկարել, տեսագրել դրանցում գտնվող, օրենսդրության պահանջների խախտմամբ առանց կափարիչների, առանց կնիքների, այսպիսով էլեկտրիկների կողմից կատարվող գողության մասին հուշող հաշվիչները: Իհարկե, բոլոր շենքերում չէ, որ այդպես է, բոլոր էլեկտրիկները չէ, որ գող են, բայց գողերն էլ քիչ չեն:

Թող ՀԷՑ-ը վերը նշվածը համարի իրեն ուղղված հրապարակային դիմում-առաջարկ: Հիմա կտեսնենք, թե դրան ընկերության կողմից կտրվի՞ հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում, ինչպես հավաստել են իրենց մեկնաբանության մեջ: Իսկապե՞ս իրենց առաջնային խնդիրն է սոցիալական առկա դժվարին պայմաններում լինել բոլոր սպառողների կողքին, իսկապե՞ս յուրաքանչյուր բաժանորդի շահը գերակա նպատակ է ՀԷՑ-ի համար: Կտեսնենք…

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը
Ամենադիտված