Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզում Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Իշխանությունները պայքարում են ոչ թե ընդդիմության, այլ իրենց դեմ քվեարկած քաղաքացիների դեմ. Արման Աբովյան Brent-ը թանկացել է մինչև 72,56 դոլար մեկ բարելի համար «Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը 

Ոչ մի գեներալ Արայիկ Հարությունյանին չի ծեծել․ խոսնակը հերքում է

Բլոգոսֆերա

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը հայտարարությու  է տարածել, որում հերքում է, թե վարչապետին ապրիլյան պատերազմի օրերին ինչ-որ գեներալների կողմից ծեծի է ենթարկվել։ 

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Այն սարքովի բամբասանքը, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իբր թե թույլ չի տվել տանկերը անցնեն ինչ-որ հատվածով և հետո ծեծվել է ինչ-որ գեներալների կողմից, երկար դեգերումներից հետո հայտնվեց ֆեյսբուքում՝ կեղծ օգտատիրոջ պատին: Բավականին ժամանակ աչք էի փակում այդ բամբասանքի տարածման վրա, բայց երևում է, որ դրա հեղինակը (հեղինակները) հետևողական է տրամադրված իր ստոր մտադրություններում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ամբողջ պատմությունը ոտքից գլուխ սուտ է, և դրա շուրջ կառանձնացնեի հետևյալ փաստարկները, փաստերը և պնդումները:

1. Ինչպե՞ս է ստացվում, որ բամբասանքը բանավոր տարածվում է առանց աղբյուրների ու ստուգված փաստերի, իսկ ֆեյսբուքում հայտնվում է կեղծ օգտատիրոջ պատին, ով հղում է անում իրեն ուղարկված մի նամակի: Ավելին՝ վերջին օրերին տառացիորեն նույն նամակն ուղարկվել է որոշ լրատվամիջոցների՝ այն ակնկալիքով, որ կհրապարակվի նրանց կողմից, սակայն այդ լրատվամիջոցներն արհեստավարժ դուրս եկան և խայծը կուլ չտվեցին:

Հետևություններ՝

1.1. Բամբասանքի հեղինակը շահագրգռված է վարչապետի մասին նման տականքություն տարածելու հարցում, այդ պատճառով հետևողականորեն ուղիներ է փնտրում լրատվամիջոցներում տպագրելու համար, որպեսզի այն ընթերցողների աչքում ճշմարտանման թվա:

1.2. Գիտակցելով այդ «տեղեկության» բացարձակ սուտ լինելը և դրանում պարունակվող հանցագործությունները՝ հեղինակը/տարածողը միտումնավոր հանդես են գալիս կեղծ անվանումներով, որպեսզի իրենց ինքնությունը չբացահայտվի:

2. Ինչ վերաբերում է վարչապետի կողմից իբր թե տանկերի շարժը արգելելուն, ապա պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ համոզվելու համար այդ բամբասանքի սուտ լինելու մեջ՝

2.1. Արցախում ոչ ոք չի կարող արգելել բանակի գործողությունները, առավել ևս՝ կառավարության ղեկավարը չի կարող դա անել, քանի որ բանակն իրեն փաստացի ենթակա չէ:

2.2. Թալիշի հողատարածքները պատկանում են համայնքի կոոպերատիվին, որը երկու տարի առաջ ստեղծվել է կառավարության նախաձեռնությամբ: Այդ հողատարածքների մի մասը մշակվում են «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» կողմից, խոշոր ներդրումներ են կատարվել պետական միջոցներով, և շահույթը բաժանվում է բոլոր թալիշցիների միջև, ում պատկանում է կոոպերատիվը: Կառավարության այդ նախաձեռնության մասին քանիցս պաշտոնական հաղորդագրություններ ենք տվել, և որոշ լրատվամիջոցներ էլ անդրադարձել են դրան: Մանրամասները կարող եք ճշտել թալիշցիներից: Հետևաբար, Թալիշի հողատարածքների հետ վարչապետը ոչ մի առնչություն չունի:

2.3. Բամբասանքի մեկ այլ տարբերակով՝ այդ դեպքն իբր թե պատահել է հարավային թևում, որտեղ, Արայիկ Հարությունյանի ընկերությունը և իր գործընկերները, իրոք, որոշ հողատարածքներ են մշակում: Սակայն իրականությունն այն է, որ զինտեխնիկան անարգել տեղաշարժվել է բոլոր տարածքներում, իսկ Արայիկ Հարությունյանը և իր գործընկերները պատրաստակամություն են հայտնել իրենց վարձակալած ողջ տարածքները նույնիսկ ճահճի վերածել, որպեսզի ադրբեջանական զինտեխնիկան չկարողանա առաջխաղացում ունենալ:

2.4. Արայիկ Հարությունյանին ճանաչողները կփաստեն, որ նա այն մարդը չէ, ով կարող է անձնական շահի համար որևէ ռիսկի ենթարկի մեր հայրենիքի պաշտպանությունը և զինվորի կյանքը: Ավելին՝ շատերն են տեսել, որ նա իր սեփական եկամուտների առյուծի բաժինն ուղղում է կարիքավոր ընտանիքների աջակցությանը, ինչպես նաև առաջնագծի ամրապնդմանը: Գաղտնիքներ չբացեմ, բայց ասեմ, որ քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական գլխավոր գրոհներից մեկը կանխարգելվել է հենց նրա անձնական խոշոր մասնակցությամբ ժամանակին ստեղծված մեխանիզմի շնորհիվ: Էլ չասեմ, որ 17 տարեկանում նա կամավորագրվել էր Արցախի պաշտպանության գործին և շատ ակտիվ մասնակցություն է ունեցել 1991-94թթ. Պատերազմում: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ նման բամբասանքներին:

3. Քանի որ զինտեխնիկայի տեղաշարժին խանգարելու ոչ մի դեպք չի եղել, հետևաբար, գեներալների հետ բախման ոչ մի միջադեպ ևս չի գրանցվել: Հետևյալ փաստարկները լրացուցիչ հաստատում են այդ «միջադեպի» կեղծիքը՝

3.1. Այն գեներալները, ում անունները շրջանառվում են այդ հորինովի «միջադեպում», նախ, վարչապետի մտերիմ ընկերներն են, բացի դրանից, որոշ չափով ենթակա են նաև իրեն: Հետևաբար, խելքին մոտիկ չէր հենց այդ գեներալների անուններով ձոնել այդ «միջադեպը»:

3.2. Ոչ միայն նման միջադեպ տեղի չի ունեցել, այլ նաև սուտ է այն «փաստարկը», որ իբր թե դրա պատճառով վարչապետը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Տեղեկացնեմ, որ նա մասնակցել է ապրիլին տեղի ունեցած այդ հանդիպմանը, և դա կարող են փաստել բոլոր ներկաները, իսկ նաև նրա մասնակցության վերաբերյալ լրատվամիջոցներում էլ աղոտ հրապարակումներ եղան: Հետևաբար, անիմաստ է կեղծ փաստի հիման վրա փաստարկ կառուցել:

4. Արայիկ Հարությունյանը բիզնեսով զբաղվել է նախքան քաղաքականություն մտնելը (90-ականներից ի վեր), և եղել է Արցախի խոշոր գործատուներից մեկը: Ավելին՝ իր մշակած հողատարածքները գտնվում էին և են ազատագրված տարածքներում, որոնց տնտեսական իրացման խնդիր կար դեռևս այն ժամանակվանից: 2007թ.-ին վարչապետ դառնալուց հետո նա ընդհանրապես չի էլ թաքցրել իր ունեցած բիզնեսները, որոնց կառավարմամբ ինքը չի զբաղվում, ինչը թույլատրված է օրենսդրությամբ: Իսկ թե ինչպես է ծախսում իր եկամուտները վերևում մի երկու օրինակ հպանցիկ նշեցի: Հազարավոր արցախցիներ կարող են հաստատել այդ օրինակները:

5. Ինչ վերաբերում է այդ բամբասանքի հավանական աղբյուրներին ու տարածման դրդապատճառներին, ապա ես կասկածներ ունեմ, որ դա կամ ադրբեջանցիների, կամ ներքին տականքի կողմից ստեղծված ու տարածված բամբասանք է, ովքեր ինչ-ինչ նպատակներ են հետապնդում անձամբ Արայիկ Հարությունյանին ու Արցախի կառավարությանը հեղինակազրկելու ուղղությամբ:

Ուստի, կոչ բոլորին, որ չտրվեն այս միտումնավոր սարքած հանցագործ բամբասանքին և ջուր չլցնեն դրա տարածման ջրաղացին: Եթե այն ուղղորդվում է հայկական շրջանակներից, ապա այսպիսի ստոր միջոցներով ինչ-ինչ անձնական նպատակների հասնելն առնվազն անընդունելի է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզումՀամլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Ամերիկացի TikTok-ի աստղին գնդակահարել են Lamborghini-ումԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Կատարական տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակԻշխանությունները պայքարում են ոչ թե ընդդիմության, այլ իրենց դեմ քվեարկած քաղաքացիների դեմ. Արման Աբովյան Brent-ը թանկացել է մինչև 72,56 դոլար մեկ բարելի համար «Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Ուկրաինայում 2.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել Շամիրամում պեղումների ընթացքում բացահայտվել են կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ (լուսանկարներ) Բրազիլիայի ԱԳՆ-ը ընդունել է ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորությունըՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունըԲագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցություններըՉսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է․ Աբրահամյան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում քարաթափում է տեղի ունեցել Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովըՓնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի․ Գագիկ Ծառուկյան «Իրավունք». «Դու պիտի զսպաշապիկ լինես խմբակցությունում». Ինչ է ասել Սամվել Կարապետյանը եղբոր որդուն «Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը «Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու «Ժողովուրդ». ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները․ հայտնի է նաև խմբակցության քարտուղարի հավանական թեկնածուն «Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ «Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում «Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում «Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ «Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի Լի Կան Ինը ՊՍԺ-ից կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո» Եթե ես ընտրություն ունենայի, մենք անմիջապես կդարձնեինք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ․ Ստուբ Օդային հարձшկումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերшզմում․ Զելենսկի ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում էՄարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետԹրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Լիբանանը հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով 4319 զոհի մասին՝ լարվածության սրման սկզբից ի վեր
Ամենադիտված