«Հրապարակ». Մահացել է Յուվեցի Կարոյի վարորդը, ով մի շարք քրեական գործերով կարևոր վկա էր
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մահացել է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի վարորդ Օնիկ Հովհաննիսյանը, որը մի շարք քրեական գործերով կարևոր վկա էր։ Մասնավորապես, պատգամավորի մասնակցությամբ 2009-ին կատարված հայտնի դեպքով, որը, սակայն, նախաքննական մարմինը շուռ տվեց պատգամավորի կրակոցներից տուժած Արթուր Զադոյանի դեմ: Կարապետյանի մեքենայի մեջ, նրա եւ Զադոյանի միջեւ սկսված վիճաբանության պահին միայն Օնիկն էր ներկա եղել: Ըստ լավատեղյակների, Օնիկ Հովհաննիսյանը «գերի» էր մնացել շեֆի ձեռքում։ Երեկ Կարապետյանը մեր լրագրողին ասել է, որ վարորդը մահացել է լյարդի հիվանդությունից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից