Առողջապահության նախարարությունից հետ կվերցվի և կօտարվի 26 ծառայողական ավտոմեքենա
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հետ կվերցվի 26 ծառայողական ավտոմեքենա:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 9-ի օրակարգում:
Նախագծով՝ ԱՆ-ին ամրացված տրանսպորտային միջոցները կամրացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում օտարելու նպատակով:
Մեկ այլ նախագծով նախատեսվում ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 15 ծառայողական ավտոմեքենա օտարել:
Կառավարությունն արդեն իսկ կրճատել է ավելի քան 800 ծառայողական ավտոմեքենա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ