Հովիկ Աբրահամյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության նոր պետ է նշանակել
Քաղաքական
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Մինչ այդ, Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, որից ազատման որոշումը ևս առկա է:
Հունիսի 7-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել էր Արտյոմ Մովսեսյանը՝ իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ