Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով» Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնել Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Շաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է Ալիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում ՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրք 

Փառանձեմ Մեյթիխանյանը բաց նամակով դիմում է Սերժ Սարգսյանին

Հասարակություն

Մեծարգո՛ Նախագահ:

Ձեզ է գրում հունիսի 4-ին Երևան – Նուբարաշեն ճանապարհին վեց թափթփուկների կողմից դաժանաբար սպանված Եղիշե Մանուկի Խաչատրյանի կինը՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը:

Ես, պարո՛ն Նախագահ, երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, առավել ևս չեմ մտածել, որ Ձեզ կհղեմ նման բովանդակությամբ դիմում-նամակ: Ես գիտության մարդ եմ, և իմ գիտական վաստակի համար արժանացել եմ Հանրապետության նախագահի, ինչպես նաև վարչապետի շնորհակալագրերի: Ամուսինս՝ Եղիշե Խաչատրյանը, զբաղվում էր գյուղատնտեսությամբ. նրա այգիների որակյալ բերքն ու բարիքը շատերն են ճաշակել, ուղարկվել մինչև անգամ Մոսկվա՝ Կրեմլ:

Նա խորապես նվիրված էր իր գործին, շրջապատում մեծ համակրանք էր վայելում իր մարդկային բարձր առաքինությունների՝ ազնվության, աշխատասիրության, բարության, պատվախնդրության համար, ինչն էլ փոխանցել է իր երեք զավակներին: Մարդկային բարձր որակները նա ժառանգել էր իր արմատներից՝ Մեծ եղեռնից մազապուրծ փրկված պապ ու տատից. ասեմ, որ ամուսնուս անվանակոչել էր իր Նվարդ տատը՝ գաղթի ճանապահին մեռած եղբոր անվամբ: Ուզում եմ մի փոքր ավելին ասել. չէր սիրում փողկապ կապել, ուներ պարզ ու համեստ հագուկապ,նախընտրում էր Ford –Transit մեքենա վարել, շքեղ մեքենայի փոխարեն իր ֆերմերային տնտեսության համար փոքր տրակտոր, էլեկտրական գերանդի գնել. ի դեպ, այգու խոտն ինքն էր հնձում, նորատունկ այգիները ինքն էր ջրում՝ չվստահելով այդ գործերը ոչ մեկին: Մենք ստեղծել էինք այն ամուր ընտանիքներից մեկը, որն այս երկրի հիմքերից է՝ բնավ չմտածելով, որ մեզ հետ կարող է նման ողբերգություն կատարվել:

Եղեռնից մազապուրծ փրկվածների ժառանգը եղեռնազարկ եղավ իր հայրենիքում՝ իր տանից քիչ հեռու հարազատ մոր աչքի առջև: Այդ չարաբաստիկ օրը Երևանում նա մոր հետ մասնակցում էր բարեկամի որդու հարսանիքին: Երևանում գիշերելու իմ հորդորներն իզուր անցան. նրանք շտապում էին գյուղ, քանի որ վաղ առավոտյան՝ ժամը հինգին, այգիներից հնձած խոտը պետք է հավաքվեր: Ես չեմ ուզում այդ դաժան օրվա բոլոր մանրամասները նշել, բայց կարեւորեմ որոշ դրվագներ: Երթևեկության կանոնները կոպտորեն խախտած մեքենայի վարորդին հանդիմանելու համար նա ստանում է մորն ուղղված հայհոյանքներ, որոնք լսում է մեքենայում գտնվող իր մայրը: Ավելին, մեքենայից դուրս են գալիս երեք երիտասարդներ և մեկ աղջիկ, որոնք սկսում են քաշքշել իմ ամուսնուն: Սկսվում է ծեծկռտուք: Երիտասարդներին արագ միանում են ևս երեքը և բութ գործիքով հարվածելով՝ գետին են տապալում Եղիշեին: Ամուսնուս մայրը աղերսում է վերջացնել կռիվը, բայց նրանք հրելով գետին են գցում նաև խեղճ կնոջը և հենց մոր աչքերի առջև խմբակային դաժանաբար ծեծում են ամուսնուս մինչև անշարժանալը ու նաեւ դրանից հետո /իմ ձեռքին է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ մահվան պատճառ հանդիսացող գանգի և դիմային ոսկրերի կոտրվածքներ, գանգի հիմքի կոտրվածք/: Ու թողնելով անշնչացած մարդուն և խելակորույս մորը՝ շտապ փախչում են դեպքի վայրից: Ցավոք, անցնող մեքենաներից և ոչ մեկը չի համարձակվում կանգնել և օգնության ձեռք մեկնել, մինչդեռ տարբեր կայքերում արդեն զետեղվում են ողբերգական այս դեպքի որոշ տեսարաններ՝ նկարված չկանգնող մեքենաների միջից:Ուզում եմ հասկանալ՝ ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո կամավորների այդ հսկայական շարժը՝ թուրքի դեմ կռվելու, մի՞թե պակաս վտանգավոր էր, քան սեփական երկրում տարեց կնոջ օգնության կանչին արձագանքելը: Ինչո՞ւ են վախենում:

Ես և իմ ամուսինը անվարան կողմ ենք քվեարկել նոր Սահմանադրությանը, ուր հստակ արձանագրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի ապրելու և աշխատելու իրավունք, բայց ոչ ՝ սպանելու և անպատիժ մնալու: Այս ծանր վշտի պահին իմ ողջ ընտանիքը, մինուճար որդուն կորցրած մայրը դիմում ենք Ձեզ, որ Ձեր անմիջական հսկողության տակ վերցնեք հանրապետությունը ցնցած այս դեպքի քննությունը մի պարզ պատճառով: Կատարվել է խմբակային դաժան սպանություն, և այդ խմբի անդամները հափրացած այնպիսի երիտասարդներ են, որոնց մայրերը չեն կարողացել կամ ժամանակ չեն ունեցել իրեն որդիներին այնպես դաստիարակել, ինչպես իմ սկեսուր մայրը՝ իր զավակին: Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ անուններ չեմ ուզում հրապարակել, թեև նրանց բոլորի անունները գրեթե բոլորին են հայտնի: Մեծարգո՛ Նախագահ, իմ ընտանիքը հարգում և վստահում է Ձեզ, ակնկալում արդար դատաստան ոչ թե մեկի կամ երկուսի, այլ բոլորի համար. դրանք ու դրանց նմանները չարիք են մեր հասարակության համար, ծայրահեղ վտանգավոր. ավելին, այդպիսի սրիկաներն են աղճատում մեր երիտասարդության բարոյական նկարագիրը: Համոզված եմ, որ իմ ընտանիքի այս դիմում-նամակը կբավարարվի իմ երկրի ներսում:

Խորին հարգանքով՝ սպանված Եղիշե Խաչատրյանի այրի Փառանձեմ Մեյթիխանյան, մայրը՝ Էմմա Աբրահամյան, դուստրը՝ Ասյա Խաչատրյան, որդին՝ Նշան Խաչատրյան, որդին՝ Դավիթ Խաչատրյան:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը
Ամենադիտված