Դուք չէ, որ ինձ պետք է ասեք, թե ես ինչ իրավունքներ ունեմ. Գագիկ Մինասյանը՝ Զուրաբյանին (տեսանյութ)
Քաղաքական
ԱԺ-ու շարունակվում է 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանին հարցեր ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանի հարցերին Գագիկ Մինասյանը չպատասխանեց, ասելով, որ այդ հարցերը հանագամանորեն քննարկվել են մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, և ճիշտ կլիներ այդ հարցերն ուղղել այն ժամանակ:
Լևոն Զուրաբյանը դժգոհություն հայտնեց, որ իր երկու պարզ հարցերին պատասխան չտրվեց: «Լիագումար նիստում քննարկումն ավելի բարձր կարգավիճակ ունի, ուստի այդ հղումը կատարելու որևէ արդարացում չունենք»,- դժգոհեց Զուրաբյանը:
Ի պատասխան՝ Գ. ՄԻանսյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ դուք պետք է ինձ ասեք, թե ինչ իրավունք ունեմ կամ չունեմ: Ես Ձեզ հորդորում եմ, Ձեր հարցերի պատասխանը ստանալու լավագույն ճանապարհն այն է, ինչ նշեցի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ