Հայաստանի ու Չեխիայի միջև առևտրաշրջանառությունն ավելացնելու ներուժ կա. փոխնախարար
Արտաքին Քաղաքական
Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: «2015-ի տվյալներով տարեկան առևտրաշրջանառությունը 22 միլիոն դոլար է, ունենք որոշակի աճ, բայց վստահաբար կարելի է ասել, որ շատ ավելին կարող ենք ունենալ: Դրան հասնելու համ ար պետք է ստեղծված հնարավորությունների մասին երկու երկրների մասնավոր հատվածը տեղյակ լինեն, ինչին էլ ուղղված են նմանատիպ հանդիպումները»,- ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ ներդրումային հաջողված օրինակներ ևս կան, Հայաստանում գործում է չեխական երկու տասնյակից ավելի ընկերություն:
Երևանում անցկացվում է Հայաստան-Չեխիա գործարար համաժողով, որին մասնակցում են 26-ից ավելի ընկերություններ Չեխիայից, 85-ից ավելի Հայաստանից: Ընկերություններն անցկացրել են երկուստեք հանդիպումներ:
Համաժողովին մասնակցում են Հայաստանի ու Չեխիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միլոշ Զեմանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին