Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Հայաստանի անփառունակ ապագան…

Վերլուծական

Ընդամենը մի քանի օրից Հայաստանի խորհրդարան է ներկայացվելու Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Այս համաձայնագիրն իր մտահղացման օրվանից վերածվել է բուռն վիճաբանությունների ու միմյանց տրամագծորեն հակառակ կարծիքների բախման կիզակետի, ուր վիճաբանող կողմերից ամեն մեկը փորձում է սեփական հակափաստարկը բերել մյուսի դեմ ու ապացուցել, որ ճիշտ է հենց այն տեսակետը, որի համակիրն է ինքը: Իրավիճակը հնարավորինս օբյեկտիվորեն վերլուծելիս, սակայն, հանգում ես այն մտքին, որ, որքան էլ կարող է պարադոքսալ հնչել, սակայն այն մտավախությունները, թե սույն համաձայնագրով Ռուսաստանը փորձում է կատարելապես զրկել Հայաստանին ունեցած սուվերենության այն նվազագույն մակարդակից, որ հիմա մեր երկիրն ունի, ամենևին էլ զուրկ չեն հիմքերից. նմանատիպ պնդումները պետք է ընկալել ոչ թե որպես հակառուսական հիստերիայի հերթական բռնկում, այլ միանգամայն հիմնավոր մտավախություն:

Բանը նրանում է, որ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի ողջ օդային տարածքի վերահսկողությունը հանձնել Մոսկվային. վտանգի պարագայում հենց ՌԴ-ը պետք է ապահովի մեր հակաօդային պաշտպանությունն ու ընդունի որոշումներ՝ հայկական զինուժի փոխարեն: Ավելին՝ սույն համաձայնագիրը, որքան էլ կարող է անհեթեթ հնչել, ոչ միայն չի ապահովելու ԼՂ անվտանգությունն, այլև կաշկանդող դեր է ունենալու Հայաստանի համար՝ հարկ եղած դեպքում սեփական ուժերը կենտրոնացնելու ի պաշտպանություն Արցախի: Արդյունքում՝ Հայաստանի անվտանգությունը, որի հիմքը Արցախի անվտանգությունն է, ամրապնդվելու փոխարեն՝ թուլանալու է:

Հարցն այս, սակայն, շատ ավելի խորքային բնույթ ունի, քան կարելի է ենթադրել առաջին հայացքից. դրա բացասական ազդեցությունը շուտով նկատելի է դառնալու ոչ միայն ռազմական, այլև քաղաքական առումով, իսկ ավելի կոնկրետ՝ մեր երկրի միջազգային վարկանիշի: Նորություն բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհում հաշվի են նստում այն երկրի հետ, որը կարողանում է ապացուցել՝ ոչ թե միջազգային իրավունքի օբյեկտ է, այլ՝ սուբյեկտ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությամբ: Եվ ահա Ռուսաստանին հանձնելով մեր ՀՕՊ ողջ համակարգը՝ մեր երկիրը կանգնեցնելու ենք սեփական ինքնիշխանությունը կորցնելու եզրին, ինչի հետևանքով էլ անխուսափելի է դառնալու վտանգը, որ մեզ հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստելու, ՀՀ-ի հետ գործ բռնելիս էլ օտար պետությունները նախ՝ իրենց քայլերը համաձայնեցնելու են ՌԴ-ի հետ ու նոր միայն կարծիք են հարցնելու Երևանից. Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն առաջինն են տուժելու այս ամենից, քանի որ վաղուց գաղտնիք չէ, որ նույն ՌԴ-ը խանդով է վերաբերվում Իրան-Հայաստան տնտեսական կապերի հնարավոր զարգացմանն ու անում իրենից կախված ամեն բան՝ կախվածության մեջ պահելու Հայաստանն իրենից՝ 100%-ով: Դե իսկ Արևմուտքի հետ Հայաստանի ապագա հարաբերությունների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ ենք համարում, քանի որ առանց այն էլ խարխլված այդ հարաբերություններն ապագայում պարզապես խեղդվելու են, վերածվելու ձևական մի բանի:

Հասկանալու համար ընթացող գործընթացների էությունը, դրանք պետք է դիտարկել ընդհանուրի մեջ, աշխարհում ընթացող պրոցեսների համատեքստում. Հայաստանին Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մեջ ներառելը Մոսկվայի համար նպատակ ունի՝ երաշխավորել ՌԴ անվտանգությունը՝ հարավից՝ հարկ եղեծ դեպքում արդյունավետորեն պաշտպանվելու ՆԱՏՕ-ից եկող սպառնալիքներից. այս ամենը պետք է դիտարկել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի անվանգության դիտակետից:

Իրավիճակի սարկազմը, սակայն կայանում է նրանում, որ անգամ նման պարագայում Հայաստանը համաձայն է վերջնականապես վերածվելու ՌԴ «ֆորտպոստի»՝ պայմանով, սակայն, որ գոնե դրա դիմաց Մոսկվան 100%-անոց երաշխիքներ տա մեր երկրի անվտանգության առումով, անվտանգություն, որ պորտալարով կապված է արցախյան հիմնախնդրի հետ. Մոսկվան վարանում է անել դա՝ չփչացնելու համար սեփական հարաբերություններն Ալիևի հետ: Համաձայնե՛ք՝ արդար չէ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված