Միլոշ Զեմանին հրաժեշտ տվեցին նախագահի նստավայրում
Արտաքին Քաղաքական
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-չեխական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին