Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 7-ին 190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) 10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա Տոնոյան Վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկան. ՌԴ ՊՆ Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ (տեսանյութ) Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 

Մեր մարզիկների փորձը մեծ է, անցած ճանապարհն էլ՝ դժվարին. Լևոն Ջուլֆալակյան

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշմարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի համար Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը կլինեն 6-րդը՝ որպես մարզչական շտաբի անդամ և ղեկավար: Հեծանիվ չենք հորինի, եթե փաստենք, որ հայ մարզիկներից ամենաշատ մեդալների ակնկալիքներ կան հենց հունահռոմեական ոճի ըմբիշներից: Օլիմպիական չեմպիոնը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում շատ զուսպ, բայց միևնույն ժամանակ հստակորեն պատմեց, թե ինչ կարող են անել ըմբիշներն այս Օլիմպիական խաղերում, ինչը չպետք է խանգարի նրանց այդ հարցում:

-Պարոն Ջուլֆալակյան, ինչի՞ հետևից է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնում Ռիո:

-Բնականաբար, մեր հավաքականը Ռիո է մեկնում հաղթանակների համար: Բոլորս էլ գիտենք Օլիմպիական գաղափարրը՝ կարևորը մասնակցությունն է, բայց ինձ համար անընդունելի է միայն մասնակցությունը: Օլիմպիական խաղերն այն տոնն են, որը տոնում են ամբողջ աշխարհում: Տոնն առավել հիշարժան է դառնում, երբ հաղթանակած ես վերադառնում: Մեր հավաքականը մինչև Օլիմպիական խաղերը տարատեսակ մեդալներ է նվաճել: Եվ հիմա էլ նպատակ ունենք նույնը շարունակել նաև Խաղերին: Չեմ ցանկանա ոչ մի մեդալի գույն և քանակ ասել, բայց որ թիմը մարտական է տրամադրված, դա հաստատ է:

-Ձեր երկարամյա աշխատանքը և փորձը հաշվի առնելով՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարզիկներին, որպեսզի նրանք հիշեն գորգի վրա:

-Ամենակարևորը հոգեպես պետք է պատրաստ լինել: Իսկ մեր տղաների անցած ճանապարհը մեծ փորձ է տվել: Պետք է մոտենալ Օլիմպիական խաղերին այնպես, ինչպես մյուս բոլոր մրցաշարերին: Կցանկանայի, որ ավելի թեթև մոտենային, քանի որ Օլիմպիական խաղերն անհամեմատ հեշտ և դժվար են: Ամեն ինչ կախված է անհատից: Պետք չէ, որ մարզիկները հուզվեն, լարվեն և նախապես իրենց պատկերացնեն այդ պատվանդանի վրա կանգնած:

-Ի՞նչ հետևություններ եք արել Լոնդոն-2012-ից հետո, որոնք չեք ցանկանալ կրկնել Ռիո-2016-ին:

-Ավելի շատ տեխնիկական, տակտիկական բացթողումներ են եղել: Ես կցանկանայի, որ այդ բացթողումները, որ եղան իրենց անձնական հակառակորդների հետ, նույնը տեղի չունենան Ռիոյում: Մեր մարզիկների փորձը մեծ է, անցած ճանապարհն էլ դժվարին է եղել, հիմա պետք է ճիշտ հավաքվենք և ճիշտ մոտեցում ցույց տանք:

-Պարոն Ջուլֆալակյան, գնահատեք մեր մարզիկներին, ոչ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, այլ սեփական գործի գիտակ:

-Բոլորն էլ արժանի մարզիկներ են և իրենց թիկունքում թողած երկար ճանապարհ ունեն: Երկուսին՝ Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին, կարելի է մի փոքր առանձնացնել: Իսկ մյուս երկուսն էլ մեծ պոտենցիալ ունեն: Հավաքականի 4 մարզիկներն էլ Օլիմպիական խաղերին լավ մասնակցելու հնարավորություն ունեն: Անհատապես նրանք բոլոր էլ ունեն առավելություններ և թերություններ, ինչպես ցանկացած անձնավորություն: Ամենակարևորն այն է, որ հավաքականի բոլոր անդամները նվիրված են իրենց գործին: Տա Աստված, որ հաջողությունն իրենց հետ լինի Օլիմպիական խաղերի ժամանակ:

-Ո՞րն է Ձեր գլխավորած հավաքականի հաջողության հիմնական «մեխը»:

-Չեմ ցանկանա շատ գովաբանել մեր հավաքականին, դա հասարակությունն է տեսնում: Մեր հավաքականում կա ջերմություն, հարգանք, սեր, համերաշխություն և ստեղծվել է մի մթնոլորտ, որ մարզիկները ցանկանում են առաջին հերթին լավ մարդ և լավ մարզիկ լինել: Մեր նորեկներին այդ ամենը ներկայացվում է, եթե չեն ընդունում՝ տեղ չեն գտնում հավաքականում:

-Ի՞նչ նախապատրաստական փուլեր եք անցնելու մինչ Խաղերը:

-Հունիսի 14-ից 28-ը հավաքականը կմեկնի Ղրիմ, այնուհետ հավաք կանցկացնենք Բելառուսում և վերջին հավաքը կանցկացնենք Երևանում: Քանի որ առաջին գորգ դուրս կգա Արսեն Ջուլֆալակյանը, մենք միասին Ռիո կմեկնենք օգոստոսի 11-ին: 12-ին Մաքսիմ Մանուկյանը կմեկնի Սամվել Գևորգյանի հետ, իսկ Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ Ռիոն կգան օգոստոսի 13-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրոսի. Ուկրաինայի հարցում աշխատանքային փորձը կօգնի ՄԱԿ-ին երկխոսություն կառուցել Ռուսաստանի հետՌյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլային թիմի հետՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի և էներգետիկ օբյեկտներինՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համագործակցության սահմանափակումներըԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ CNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ վատ տրամադրություն ունիԿիևի մերձակայքում հայտնաբերվել է Մոնակոյում տեղի ունեցած ահաբեկչության գործով կասկածյալի մարմինը. «Украинская правда»Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում հրթիռների արտադրությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 7-ին190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ) CNN. Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից դրդվածՊեսկովը նշել է Ռուսաստանի նախընտրելի կարգավորումը ՈւկրաինայումՌԴ ՊՆ․ Սև ծովում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի վեց անօդաչու կատերվՄանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա Տոնոյան Վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկան. ՌԴ ՊՆՌԴ-ում քննարկում են երկաթուղային տեխնիկայի համար ուտիլիզացիոն վճարի ներդրման հնարավորությունըCNN. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հորմուզի անվտանգության հարցերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԿայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել խաղի ընթացքումՆԱՏՕ-ն գործարկել է ռազմական գնումների նոր միասնական հարթակԵվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան Սննդաբանները նշել են առողջության համար ամենավնասակար հացի տեսակըՍոչիի օդանավակայանը երկրորդ անգամ դադարեցրել է աշխատանքը մեկ օրվա ընթացքումԴատարանը կալանքից ազատել է Զատկի կուլիչից նարգիլե պատրաստած աղջկանԴամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ (տեսանյութ)ՌԴ-ում արձագանքել են ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի խորքում հարվածներին աջակցելու մասին հայտարարություններինԱՄՆ-ում մտադիր են ուսումնասիրել Չեռնոբիլի վթարի ուկրաինացի լիկվիդատորների առողջական վիճակըԻնձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Սիրիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ Դամասկոսում Մակրոնի հյուրանոցում ռումբի տեղադրման սպառնալիք չի եղելAl Hadath-ը հայտնել է, թե պայթյունների պահին որտեղ է գտնվել ՄակրոնըԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Մեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերի մոտ նավթատարի վրա հարձակման մասին Դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին. Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է հղել Ալ-Շարաա. Սիրիան շուտով կարող է ստանալ ութ Airbus ինքնաթիռ Փաշինյանի այցը Մոսկվա՝ ոչ թե վերադարձ, այլ լարվածությունից հետո երկխոսության փորձ. Զաքարյան Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները (տեսանյութ) CNN. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հորմուզի անվտանգության հարցերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ռոսավիացիան հայտնել է Գելենջիկի օդանավակայանի աշխատանքի հերթական դադարեցման մասինԳագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան (տեսանյութ) Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզումՀամլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Ամերիկացի TikTok-ի աստղին գնդակահարել են Lamborghini-ումԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ամենադիտված