Դավիթ Տոնոյանն ընդունել է Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությանը
Արտաքին Քաղաքական
Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընգրկված էին այդ երկրի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնաթող զինվորականներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խորագրով»: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմավարությանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին