Պետությունը նույնիսկ 10 դրամ չտվեց Գերմանիայում Արմանի բուժման համար. վիրավոր զինծառայողի հայր. NEWS.am
Հասարակություն
Բազմաթիվ պատգամավորներ, նախարարությունների ներկայացուցիչներ եւ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ օգնեցին կազմակերպել ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայող Արման Լազգիյանի՝ Գերմանիայում բուժումը, բայց նրանք դա արեցին որպես անհատներ: Պետությունից նույնիսկ 10 դրամ չհատկացվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:
Նրա խոսքով, Արմանի փաստաթղթերը կազմելու հարցում իրեն օգնեցին ե՛ւ Ազգային ժողովի պատգամավորները, ե՛ւ Պաշտպանության ու Առողջապահության նախարարությունների աշխատակիցները: Բոլորն էլ օգտագործեցին իրենց անձնական կապերն ու հնարավորությունները, արեցին այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում էր: Շատերը նաեւ ֆինանսապես աջակցեցին:
Ստացվում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք առանձնաբար հոգ է տանում զինվորների մասին, ցանկանում է օգնել նրանց, բայց համակարգ, որը կարող էր այդ ամենը կազմակերպել, զինվորի հոր խոսքով, դեռեւս չկա:
Միքայել Լազգիյանը մի քանի անգամ տարբեր մարդկանցից լսել է, իբր պետությունն իր վրա է վերցրել Արմանի բուժումը, բայց մարդիկ պարզապես ապատեղեկացված են եղել: Նա նաեւ լսել է, իբր ինչ-որ հիմնադրամներ են իրենց օգնել, բայց իրականում միակ հիմնադրամը, որն Արմանի բուժման համար գումար է փոխանցել, այն էլ՝ Անահիտ Բախշյանի միջամտությամբ, «Մարտիկ» հիմնադրամն է: Բացի այդ, Լազգիյաններին օգնել են մի քանի բարեգործական կազմակերպություններ:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ