«Իրավունք». Պոլսի Հայոց պատրիարքը 550 հազար դոլար արժողությամբ տուն է գնել
Այլ
«Իրավունք» օրաթերթը գրում է.
«Տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդի քայլը որակում է որպես անբարոյականություն և խայտառակություն։ Հիշեցնենք, որ վերջինս Թուրքիայի նախագահ էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ և դատապարտող նամակ հղել Թուրքիայի նախագահին։
«Իրավունքի» այն հարցին, թե կոնկրետ ում և ինչ նպատակների համար է այս ամենն արվում, Հացպանյանը նշեց, որ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը բառացիորեն Թուրքիայի շահերին է ծառայում. «Ես Աթեշյանին ճանաչում եմ դեռ մանուկ հասակից, կարելի է ասել նրա ներքնազգեստի գույնն անգամ գիտեմ, և այսօր նա ընկած է իմ հետևից ու ցանկանում է դատի տալ տարբեր պատճառաբանումներով։ Ես վստահորեն ասում եմ, որ Աթեշյանին որևէ մեկը չի վախեցրել ու ճնշել նա գործել է միայն իր շահերին համապատասխան:
Մեջբերենք, որ Աթեշյանն իր նամակում մասնավորապես նշել էր, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին Բունդեսթագի կայացրած որոշումը հարուցել է մեր ազգի տխրությունը։ Որպես Թուրքիայի հայկական համայնք՝ իրենց ափսոսանքն են հայտնում էրդողանի մեծապատիվ գրասենյակին՝ ի նշան անկեղծ զգացմունքների։ Ըստ Հացպանյանի՝ Աթեշյանն անարդրացիորեն զավթել է Մեսրոպ Պատրիարքի աթոռը և իր հոտին թողել մենակ»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ