Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է 

Տեղի ունեցավ Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի իններորդ՝ «Բարի, գեղեցիկ, առաքինի» խորագրով ֆիլմի պրեմիերան

Գիտություն և Մշակույթ

Երեկ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն, մշակութաբան Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի իններորդ՝ «Բարի, գեղեցիկ, առաքինի» խորագրով ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է հայ անվանի աշուղ, բանաստեղծ Ջիվանու ծննդյան 170-ամյակին և նկարահանվել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով:Ֆիլմի ռեժիսորը Արմեն Ռոնով-Մկրտչյանն է:

«Ի սկզբանե նպատակ ունեի անդրադառնալ հնագույն նվագարաններից քամանիին, սակայն նախապատրաստական աշխատանքների ընթացքում հասկացա, որ ֆիլմը թերի կլինի, եթե միայն քամանին ներկայացվի: Դրա համար էլ ֆիլմում գործիքը ներկայացվում է իր տիրոջ՝ Ջիվանու միջոցով. նվագարանն ու նվագողը միասին են հանդես գալիս»,-նշեց Ռ. Շառոյանը,- «Իսկ երբ սկսեցի ուսումնասիրել թեման, հասկացա, որ Ջիվանուն շատ քիչ եմ ճանաչում: Նա միայն «Ձախորդ օրեր»-ով ու «Մայրիկ»-ով չի որոշվում: Նա 1000 բանաստեղծություն է մեզ թողել, որոնցից քչերն են հայտնի: Մենք իրավունք չունենք նրա գործերը թողնել չընթերցված, չմշակված, չուսումնասիրված: Ես նաև բացահայտեցի Ջիվանի հրապարակախոսին՝ որպես մարտնչող հայ մարդու տեսակ և արդարության դրոշակակիր»:

«Բարի, գեղեցիկ, առաքինի» ֆիլմի ստեղծման ընթացքում, ինչպես և «Հնագույն նվագարաններ»-ի նախորդ 8 ֆիլմերում, հեղինակը պեղել է բոլոր հնարավոր աղբյուրներից՝ երաժշտական գրադարաններ, մատենադարանի արխիվներ, հնագույն և արդի ամենատարբեր էջեր՝ փորձելով ամբողջական պատկերցում և գնահատական տալ ինչպես Ջիվանու կատարած մեծ ու նվիրական աշխատանքի, այնպես էլ քամանիի ստեղծման պատմության, կառուցվածքի, դարերի ընթացքում գործիքի կրած փոփոխությունների ու դրա նվիրյալների մասին:
Ռիտա Շառոյանը «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարը նախաձեռնել է դեռևս տաս տարի առաջ: Առաջին ֆիլմը նկարահանվեց 2006 թվականին և նվիրված էր դուդուկին: Հետագայում նկարահանվեցին նաև զուռնային, քամանչային, պարկապզուկին, թառին, քանոնին, բամբիռին և հարվածային գործիքներին նվիրված ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ ու ինքնատիպ տեսահանրագիտարան է այդ գործիքի պատմության, հայ երաժշտարվեստում ունեցած դերի ու նշանակության մասին:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արթուր Պողոսյանը, մշակութային գործիչներ: Հեղինակին շնորհավորելու էին եկել նաև բազմաթիվ մտավորականներ, երաժշտագետներ, պարզապես մշակութասեր մարդիկ, ովքեր սիրում ու գնահատում են Շառոյանի արվեստը:

Իրենց ելույթներում կինոգետ Էմանուել Մանուկյանը, լրագրող Վրեժ Սարուխանյանը, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը և ուրիշներ ըստ արժանվույն գնահատեցին Շառոյանի մեծ նվիրումն ու շեշտեցին նրա՝ հայ մշակույթի տարեգրության մեջ ունեցած ինքնատիպ ձեռագիրը :
ՀՀ Մշակույթի նախարարության կողմից, մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար, Ռիտա Շառոյանը պարգևատրվեց ՀՀ բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, որը նրան հանձնեց փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնի
Ամենադիտված