Դավիթաշեն 3-րդ թաղամասում՝ մանկապարտեզի մոտակայքում, խոտածածկ տարածք է այրվել
Արտակարգ Պատահար
Հունիսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասում՝ մանկապարտեզի մոտակայքում, այրվել է 150 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ նրբանցքի վերջնամասում՝ 1.5 հա, Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» մանկական զբոսայգու մոտակայքում, տարբեր օջախներով արվել է 1500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ