Բարսեղ Բեգլարյանի առանձնատնից գողություն են կատարել․ «Չորրորդ իշխանություն»
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ» տեղեկություններով, նախօրեին գիշերը՝ ժամը 3:00-ի մոտակայքում, անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ողջ օրվա ընթացքում Բեգլարյանի տանը օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացրել իրավապահները։
Խոսակցություններ կան, որ չարագործները հասցրել են վերջնական նպատակին հասնել, այն է՝ Ֆլեշի Բարսեղի տնից բավականին արժեքավոր բաներ գողանալ։ Թանկարժեք իրերի՞, գումարի՞, թե՞ կարևոր նշանակության այլ բաների մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց պարզել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից