Սերգո Երիցյանն ուզում է անկախանալ նախարարությունից․ «Առավոտ»
Հայկական Մամուլ
«Առավոտ» թերթը գրում է․
«Արդեն մի քանի տարի Է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության ղեկավար, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանն ամեն ինչ անում է, որպեսզի տեսչությանը հանվի նախարարության կազմից և դառնա ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական կոմիտե։
Վերջերս, մինչև գործադիր իշխանությունում օպտիմալացման մասին հայտարարությունները, կուլիսներում կրկին շատ աշխույժ շրջանառվում Էր, որ Սերգո Երիցյանն ամեն ինչ անում Է՝ միս ու արյուն տալու համար իր մտահղացմանը։
Այսպիսով կբարձրանա նախկին նախարարի պետական կարգավիճակը։ Եվ միայն։ Մայրենին անաղարտ պահելու համար ԿԳ նախարարության համակարգում մնալով էլ կարելի Է աշխատել։ Իսկ կառավարությանն առընթեր կառույցը վերահսկողությունից դուրս օղակ Է, ծառայում Է բացառապես գործադիր իշխանությանը։ Կրթության և գիտության նախարարությանը մոտ երկու տասնյակ օղակ ունի, որոնք իրենց հերթին բաժանվում են այլ օղակների՝ բաժինների։ Թե ինչո՞ւ Է հենց Սերգո Երիցյանը ուզում «անկախանալ»՝ պարզ չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից