Մովսես Հակոբյանն առաջարկում է կոռուպցիան հաղթահարելու նոր տարբերակ․ «ՉԻ»
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․
«ՀՀ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե կոռուպցիան բացառելու նպատակով այսուհետ պատվիրատուն, մրցույթ հայտարարողն ու ապրանք ընդունողը տարանջատվելու են։
«ՉԻ» – Այո՛, այ հիմա կոռուպցիան հաստատ կհաղթահարվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ պատվեր տվողն ու ապրանք ընդունողը տարանջատվելու են։ Պատկերացրեցի՞ք։ Ասենք՝ ինչ-որ մեկին պիցցա է պետք։ Հարևանին հանձնարարում է զանգել ու պատվիրել իսկ մյուս հարևանին հանձնարարում է ընդունել պատվերը… Եվ ոչ մի կոռուպցիոն ռիսկ։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ով պատվերը տվել է՝ նա էլ պիտի ընդունի ապրանքը, որպեսզի հասկանա՝ պատվերը ճի՞շտ է կատարվել, թե՞ ոչ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից