Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու 

«Ճիշտ է՝ չեն ասում, բայց հիմնականում չեն ուզում». Շիրակի մարզում անգամ ՀՀԿ-ական համայնքապետն է դեմ համայնքների խոշորացմանը

Հասարակություն

Շիրակի մարզի Ամասիա համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Աղասի Ամիրյանը համայնքների խոշորացման ծրագիրը այս պահին անհրաժեշտ չի համարում։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքապետն ասաց, որ իմաստ չի տեսնում համայնքների խոշորացման։

«Այսպես ասեմ՝ ճիշտ կլիներ, որ ես իմ համայնքով լինեի, ավելի հեշտ կլիներ։ Հիմա դժվար է լինելու։ Գյուղերը, որոնք միացրել են, զարգացած գյուղեր չեն, պրոբլեմային գյուղեր են, հեշտ չի լինի։ Բայց Կառավարությունն արդեն քննարկել է, որոշում է կայացրել Ազգային ժողովը….»,- ասաց Աղասի Ամիրյանը։
Շիրակի մարզում 4 փունջ է ձևավորվելու՝ Ամասիա, Աշոցք, Սարապատ և Արփի։ Ամասիա փնջի մեջ լինելու է 9 համայնք, այսինքն՝ ևս 8 համայնք միանալու է Ամասիային։ Համայնքապետի խոսքով՝ իրենց միացող համայնքերում ևս հիմնականում չեն ընդունում խոշորացման ծրագիրը. «Իրենք էլ չեն ուզում։ Ճիշտ է՝ չեն ասում, բայց հիմնականում չեն ուզում։ Մանավանդ համայնքի ղեկավարները»։

Ամիրյանի խոսքով՝ ֆինանսական կառավարման տեսանկյունից որևէ դժվարություն չի լինի, Կառավարությունը խոստացել է օգնել, օժանդակել, համայնքների բնակիչները ոչ մի բանով չեն տուժի։ «Այս պահին չեմ կարող ասել, մեխանիզմն այնպիսին է, որ մենք էլ դեռ չենք պատկերացնում։ Ամեն համայնք հազար խնդիր ունի, ճանապարհի խնդիր ունի, լուսավորության խնդիր ունի։ Սաղ խնդիրներ են։ Այսօր Ամասիան արդեն կայացած համայնք է, վերջին 5 տարում մեծ աշխատանքներ են կատարվել։ Դժվարը մնացած համայնքներն են։ Իրենց ասելով՝ օժանդակություն կտան, օգնություն կլինի, ներդրումներ կկատարվեն՝ թե պետբյուջեով, թե դրսից…»,- մանրամասնեց Աղասի Ամիրյանը։

Շիրակի մարզի Աշոցքի անկուսակցական համայնքապետ Արթուր Ալոյանն էլ դժվարացավ ասել՝ ինչ կլինի համայնքների խոշորացումից հետո։ Համայնքապետի խոսքով, տեղ կա` խոշորացման անհրաժեշտություն կա, իսկ տեղ կա՝ ոչ։ «Նայած, թե որ տեսանկյունից նայենք»,- ասաց նա։
Ալոյանի փոխանցմամբ՝ Աշոցքին 10 գյուղ է միանալու։ «Ես պատկերացնում եմ, որ ավելի լավ կլուծեմ այդ խնդիրները, քան էս վիճակով։ Կարելի է որոշ բաներ փոխել և խնդիրները լուծել»,- հավելեց Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այցելել էր Գյումրի և քննարկել համայնքների խոշորացման ծրագիրը։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզպետներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներ:

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են Ավստրալիա
Ամենադիտված