«Բանանցը» կմրցի Իրանի ազգային հավաքականի հետ
Սպորտ
Հունիսի 25-ին, 18:00-ին «Բանանց» մարզադաշտում ընկերական հանդիպում տեղի կունենա Երևանի «Բանանցի» և Իրանի ազգային հավաքականի միջև: Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:
Պորտուգալացի մասնագետ Կարլուշ Կեյրուշի գլխավորած թիմն այդ օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հայաստանում: Իրանի ազգային հավաքականը ներկայումս 39-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Հիշեցնենք, որ «Բանանցը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: Հունիսի 15-ին , 18:00-ին «Բանանց» մարզադաշտում ստուգողական հանդիպում տեղի կունենա «Բանանցի» և «Փյունիկի» միջև:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու