Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ․ Մանվել Գրիգորյան
Հասարակություն
Ցավակցություն Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
Օֆելյա Համբարձումյանը 19 տարեկան հասակից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար Համբարձումյանն արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Բնատուր ձայնի, բացառիկ օժտվածության, երգարվեստում ազգային, հայկական մտածողության շնորհիվ Օֆելյա Համբարձումայնն արժանացել էր հանդիսատեսի անմնացորդ սիրուն եւ նվիրվածությանը: Նաեւ շնորհալի երգիչ կատարողների մի ամբողջ աստղաբույլ է կրթել եւ աճեցրել Օֆելյա Համբարձումյանը: Օֆելյա Համբարձումյանը եղել է նաեւ լավ մայր եւ հայ ազգին պարգեւել տաղանդավոր երեխաներ:
Նրա դուստրը' Տաթեւիկ Հովհաննիսյանը, համաշխարհային ճանաչում ունեցող ջազային աստղ է: Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ:
Ազգին, հայրենիքին նվիրվելը, բոլոր հնարավորություններով պիտանի լինելը երկրապահություն է, եւ պատահական չէ, որ Օֆելյա Համբարձումյանին տարբեր առիթներով նաեւ երկրապահական պարգեւների ենք արժանացրել: Եւս անգամ Երկրապահի անունից ցավակցում եմ Օֆելյա Համբարձումյանի հարազատներին, մեր ժողովրդին' արժանավոր զավակի կորստյան կապակցությամբ: Ննջի´ր խաղաղությամբ, հայ ազգի հանճարեղ զավակ' վստահ, որ հավերժ ապրելու ես հայ մեծերի ազգային Պանթեոնում:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորվար Մանվել Գրիգորյան


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ