Օդի ջերմաստիճանը հունիսի 14-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով
Հասարակություն
Հանրապետության տարածքում' հունիսի 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում՝ հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանի՝ հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան' 35.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' 8.60C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 22.30C


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ