Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Եթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ) Ամենաշատն էս օրվանից էի վախենում․ Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Արտաշես Ալեքսանյանին Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) 

Մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է. Արայիկ Բաղդադյան

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի համար Ռիոյի Օլիմպիական խաղերը երկրորդն են: Լոնդոն-2012-ի ձախողումից հետո, Ռիո-2016-ից մարզիչը ակնկալում է առնվազն մեկ մեդալ: Մասնագետը կանխատեսումներ չի անում, նախընտրում է գործով ապացուցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Բաղդադյանը խոսեց 4 հայ օլիմպիականների, Խաղերի նախապատրաստական փուլերի, ինչպես նաև՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատությունների մասին:

-Պարոն Բաղդադյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ 2-3 ուղեգիրը հաջողություն կհամարեք: Այժմ Հայաստանի հավաքականն ունի 4 ուղեգիր: Գո՞հ եք:

-Ես նշել էի, որ այս թիմով գոնե 2 ուղեգիր պետք է ունենանք: 3 ուղեգիրը գոհացնող էր, իսկ ահա 6 քաշային կարգերից 4 ուղեգիր ունենալը, այն էլ այս թիմով, հաջողություն է:

-Սակայն չորրորդ ուղեգիրը անակնակալ ստացվեց:

-Այո, Դավիթ Սաֆարյանը ուղեգիր ստացավ մյուս մարզիկների որակազրկման շնորհիվ: Կարելի է ասել' Աստված տեսավ Դիվիթի տանջանքը, աշխատասիրությունը, թափած քրտինքը և նրան այսպիսի հնարավորություն տվեց: Այժմ նա ամբողջովին կենտրոնացել է Օլիմպիական խաղերի վրա: Հավանական է, որ նա չմասնակցի Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի խաղարկությանը: Նրան հատուկ մոտեցում ենք ցույց տալիս, և ավելորդ ծանրաբեռնվածություն նրան հարկավոր չէ: Կկենտրոնանանք բուն մարզման գործընթացի վրա:

-Նախորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները ձախողվեցին: Ի՞նչ ակնկալիքներ կան Ռիո-2016-ից:

-Ռիո մեկնող մարզիկները պատահական ըմբիշներ չեն: Սաֆարյանը Օլիմպիական խաղերի փորձ ունի: Նրա մասնակցությունը նախորդ Խաղերին չի կարելի ձախողում համարել, քանի որ այնտեղ մրցավարական կոպիտ խաղտումներ եղան: Գեորգի Կետոևը տիտղոսակիր և ահռելի փորձ ունեցող ըմբիշ է: Բերիանիձեն առաջին անգամ է մասնակցելու Խաղերին, բայց նա էլ միջազգային գորգի փորձ ունի: Գառնիկ Մնացականյանը երկար տարիներ է, ինչ մարզվում է: Ճիշտ է' մասնակցել է միջազգային մրցաշարերի, բայց անգամ երիտասարդների Եվրոպայի կամ աշխարհի առաջնության փորձ չունի: Նրան մեկ հնարավորություն էր տրված, և տեսաք, թե ինչպես նա կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Գառնիկը ցանկացած մրցակցին տհաճ անակնկալ կարող է մատուցել: Օլիմպիական խաղերում բոլորը իրար հավասար են: Կանխագուշակումներն այս դեպքում պարապ գործ են:

-Պարոն Բաղդադյան, Դուք հավաքականը գլխավորում եք գրեթե 2009 թվականից: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում Ձեր գլխավորած հավաքականում:

-Նախորդ Օլիմպիական հավաքականից մնացել է միայն Դավիթ Սաֆարյանը: Հրավիրվել են Բերիանիձեն և Կետոևը: 57 կգ քաշում մենք միշտ լավ մրցակցություն ենք ունեցել՝ Միհրան Ջաբուրյան, Գարիկ Բարսեղյան, Օհան Գիքինյան, Երվանդ Թադևոսյան, Գառնիկ Մնացականյան և էլի մի քանի մարզիկներ, որոնց մեջ միշտ մրցակցություն է եղել, ինչն էլ իր արդյունքը տվեց:

-Բացի մարզումային բուն գործընթացից, Օլիմպիական խաղերին մասնակցող տղաների հետ առանձին զրուցո՞ւմ եք:

-Այո: Ես տղաներին ասում եմ, որ ճիշտ է' Օլիմպիական խաղերը չես համեմատի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության հետ, բայց հարկավոր չէ Խաղերից «վախենալ»: Պետք է հանգիստ մոտենալ:

-Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շատ քննադատությունների արժանացավ՝ հատկապես Եվրոպայի առաջնությունից հետո: Դա չի՞ ընկճում հավաքականին:

-Քննադատողներ միշտ էլ եղել են, թող քննադատեն: Բայց թող հաշվի առնեն, որ Օլիմպիական խաղերին մենք 4 ուղեգիր ունեցել ենք միայն 2008-ին, այն էլ' 8 քաշային կարգերից, այժմ 6-ից 4 ուղեգիր ունենք: Քննադատողները թող ավելի խորը նայեն խնդրին: Օրինակ' Երևանում շատ մարզադպրոցներում հրաշալի պայմաններ կան, սակայն նրանցից հավաքականը համալրած ըմբիշներ գրեթե չկան: Իսկ շրջաններում լավ երեխաներ կան, նրանք էլ պայմաններ չունեն: Ցավալի է' շատ: Մենք մասնագետների կարիք ունենք: Իսկ այժմ մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերում առնվազն մեկ մեդալ նվաճելն է:

-Պարոն Բաղդադյան, նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու մինչև Օլիմպիական խաղերը:

-Մինչև հունիսի 24-ը կլինենք Ծաղկաձորում: Այնուհետևս կմասնակցենք Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի խաղարկությանը, որը կկայանա Վանաձորում հունիսի 25-26-ը: Դրանից հետո' հուլիսի 2-16-ը, Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ հավաք կունենանք: Այնուհետև կմեկնենք Վրաստան, այնտեղ էլ համատեղ հավաք կանցկացնենք տեղացիների հետ: Օգօստոսի 5-ին կվերադառնանք Երևան, որտեղ կանցկացնենք վերջին մարզումները: Այնուհետև՝ օգօստոսի 9-ին, 57 կգ և 125 կգ քաշային ըմբիշները ինձ հետ կմեկնեն Ռիո, իսկ օգօստոսի 11-ին մեզ կմիանան 65 կգ և 97 կգ քաշային ըմբիշները՝ մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Արդեն Ռիոյում կանցկացնենք 10-օրյա հավաք և կմասնակցենք Խաղերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Թրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելԱնաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համարԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման քաղաքականությունը կարող է ավարտվել պարտությամբԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների ՌԴ ՊՆ․ ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 797 անօդաչու թռչող սարք, ավիառումբեր և «Նեպտուն» հրթիռներԲուդանովը կանխատեսել է Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունների սրացումԴատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Զելենսկին հայտնել է, թե ինչ հարց է քննարկելու Թրամփի հետԵթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Ընդունվել է պատվաստումից հետո առաջացած բարդությունների դեպքում փոխհատուցումների մասին օրենքըԳագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ) Ամենաշատն էս օրվանից էի վախենում․ Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Արտաշես Ալեքսանյանին Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Սննդաբանը նշել է լյարդի առողջությանը ամենից շատ վնասող մթերքներըԹուրքիան գտել է ՆԱՏՕ-ի մարտական ​​պատրաստվածությունը ամրապնդելու միջոցՓաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստն ավարտվել է Չինաստանը կոչ է արել վերացնել Վենեսուելայի նկատմամբ բոլոր սահմանափակումներըՆիդեռլանդները հայտարարել են, որ այլևս չեն կարող նոր ռազմական օգնություն տրամադրել ՈւկրաինայինԲարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են (տեսանյութ) Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանումԼեհաստանը 2022 թվականից ի վեր Ուկրաինային է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք. Կոսինյակ-Կամիշ Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց ԱնկարայումՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ Էրդողանը կարող է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԳրոսի. Ուկրաինայի հարցում աշխատանքային փորձը կօգնի ՄԱԿ-ին երկխոսություն կառուցել Ռուսաստանի հետՌյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլային թիմի հետՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի և էներգետիկ օբյեկտներինՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համագործակցության սահմանափակումներըԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ CNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ վատ տրամադրություն ունիԿիևի մերձակայքում հայտնաբերվել է Մոնակոյում տեղի ունեցած ահաբեկչության գործով կասկածյալի մարմինը. «Украинская правда»Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում հրթիռների արտադրությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 7-ին190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ) CNN. Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից դրդվածՊեսկովը նշել է Ռուսաստանի նախընտրելի կարգավորումը ՈւկրաինայումՌԴ ՊՆ․ Սև ծովում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի վեց անօդաչու կատերվՄանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա Տոնոյան Վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկան. ՌԴ ՊՆ
Ամենադիտված