Եզդի համայնքն ակնկալում է ԱԺ-ի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչում
Քաղաքական
Հայաստանում եզդիական համայնքն ակնկալում է Ազգային ժողովի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վաստակավոր լրագրող, իրավաբան Հասան Թամոյանը։ Նա նշեց, որ Հայաստանում եզդիական համայնքը միշտ էլ զգացել է հ այ ժողովրդի աջակցությունը: Եզդիները ողջունում են Ազգային ժողովում «Հյուսիսային Իրաքում ԻՊ-ի կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու որոշման նախագիծ»-ը շրջանառության մեջ դնելը:
«Ասել, որ նախագիծը գործի սկիզբն է, այդպես չէ: Դեռևս 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը աշխարհում միակ ղեկավարն էր, որ միջազգային բարձրագույն հարթակից' ՄԱԿ-ի ամբիոնից, հանդես եկավ ի պաշտպանություն եզդիների: Այնուհետև նա հանդես եկավ Անկախ պետությունների համագործակցության համաժողովում 2015 թվականին: Ես չգիտեմ, թե նախագիծն ինչ ճակատագրի կարժանանա, բայց որ հայ ժողովրդի համակրանքը եզդի ժողովրդի կողմն է, անվիճելի է»,-ասաց Հասան Թամոյանը: Ըստ նրա' ցանկալի է, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու գործում ներգրավվեն նաև համայնքի ներկայացուցիչները:
«Ամենայն հավանականությամբ աշնանն այս նախագիծը կքնարկվի, մինչ այդ կտամադրենք տեղեկատվություն, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պետք է միասնական ուժերով հանդես գանք, որ Իրաքում եզդիների նկատմամբ կատարվածը ցեղասպանություն ճանաչվի»,-ասաց Հասան Թամոյանը' նշելով, որ եզդիների ցեղասպանությունը ճանաչվել է նաև այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ