Հերմինե Նաղդալյանը հարկային օրենսգրքի նախագծում օպտիմալ լուծումներ է տեսնում
Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այն կարծիքին է, որ բոլորը պետք է համոզված լինեն, որ հարկային օրենսգրքի նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը, լուծում է բոլոր այն խնդիրները, որոնք խոչընդոտում են երկրի տնտեսական առաջընթացին: Ազգային ժողովում հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահը նշեց, որ դահլիճում նստած են պրոֆեսիոնալ, ոլորտի խնդիրներին տեղյակ գործիչներ, ովքեր շատ սերտ կապեր ունեն բիզնես համայնքի, ՓՄՁ ներկայացուցիչների հետ: «Եվ մենք կառավարության հետ միասին, այս հսկայական փորձը իմի բերելու ճանապարհով պետք է կարողանանք գտնել լավագույն լուծումները մեր երկրի տնտեսությանն այս փաստաթղթով օգնելու համար: Մենք պետք է տեսնենք' որքանով է այս փաստաթուղթը նպաստելու մեր երկրի տնտեսական զարգացմանը, տնտեսության մեջ նոր ներդրումների ներգրավմանը, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը: Մենք ապրում ենք գլոբալացվող աշխարհում, որտեղ ամեն երկիր մտածում է՝ ինչ արագությամբ առաջ գնալ: Մենք էլ պետք է կարողանանք այս մրցակցության մեջ առաջ շարժվել, և այս հարցում կարևոր դեր ունի փաստաթուղթը, որը մենք քննարկում ենք»,- նշեց Նաղդալյանը:
Նաղդալյանը համաձայն է պատգամավորների հետ, ովքեր պնդում են, որ եկել է ժամանակը համակարգային և կոնցեպտուալ փոփոխությունների, որոնք կանխատեսելի դաշտ ստեղծելու երկարաժամկետ հեռանկարների հիմք կստեղծեն: «Այս իմաստով այս օրենսգրքի մեջ բավականին մեծ թվով օպտիմալ լուծումներ են առաջարկված: Օրինակ, կարևորում եմ այն, որ օրենսգրքով ներդրողների և հարկ վճարողների համար կանխատեսելիություն է ապահովվում և երաշխիքներ են տրվում, որ հաճախակի փոփոխություններ չեն լինելու: Սա մոտակա 3-5 տարիների ընթացքում հնարավորություն կտա հարկային համակարգում ապահովել կայունություն, կկարգավորվեն հարկային մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների հետ կապված հարաբերությունները, հնարավորինս կկրճատվի հարկ վճարողների մոտ ստուգումների իրականացումը՝ շեշտերը դնելով վերլուծությունների վրա»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ