ՈւԵՖԱ-ն պայմանական որակազրկել է Ռուաստանի հավաքականին
Սպորտ
ՈւԵՖԱ-ն պայմանական որակազրկել է Ռուսաստանի հավաքականին մինչև Եվրո 2016-ի ավարտը՝ խմբային փուլում Անգլիայի հավաքականի հետ խաղից հետո երկրպագուների անկարգությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է կառույցի պաշտոնական կայքը: Բացի այդ, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը տուգանվել է 150 հազար եվրոյով: Նմանատիպ անկարգությունների կրկնվելու դեպքում Ռուսաստանը կհեռացվի Եվրոպայի առաջնությունից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայատարարել է, որ իրենք չեն բողոքարկելու այս որոշումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու