Շաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է Ալիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում ՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրք Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարար Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը Շարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է 

«Էդքան խելոք, համեստ, չափված-ձևված երեխա, որ ես ունեի...». Արցախում զոհված կապուտաչյա Ռոբերտի հայրը չի համակերպվում որդու կորստի հետ (ֆոտո)

Հասարակություն

«Կյանքում չէի հավատա, ամեն ինչին պատրաստ էի՝ սոված ապրել, վատ ապրել, դժվար ապրել, բայց սա... Էդքան խելոք, համեստ, լավ, չափված-ձևված երեխա, որ ես ունեի... կյանքում էդ վտանգը չէի սպասի։ 6-րդ դասարանից ավտոն տվել եմ իրեն, դպրոց ա գնացել, եկել, մի անգամ մեկը չի եկել ասել, որ Ռոբս անկարգություն ա արել, արագ ա քշել փողոցում կամ մի լպիրշ բան ա խոսել, մեկին վիրավորել ա»,- արցունքները մի կերպ զսպելով պատմում է Արցախում ապրիլին զոհված կապուտաչյա գեղեցկադեմ տղայի՝ Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը։ 

Ռոբերտ Աբրահամյանն ընդամենը մի քանի օր էր, ինչ ծառայության էր անցել խաղաղապահ զորքերում։ Հայրը զարմանում է, որ մի քանի օրվա պայմանագրային զինծառայողին, այն էլ խաղաղապահ, տարել են Արցախ՝ առաջին գիծ։ «Ընդամենը 5 օրվա աշխատող էր, իրավունք չունեին տանելու։ Ինքը 9 ամիս սպասում էր, որ ընդունեն, հրամանը տան։ Իրեն մի օր պահեցին զորամասում, ես հաց բերեցի այդ օրը իրիկունը, ու էլ չեմ տեսել դրանից հետո»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Ռոբերտը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ապրիլի 10-ին, գիշերը 02:15-ի սահմաններում Թալիշի զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Սակայն, Ռոբերտի հրամանատարաները զինվորի քառասունքի ժամանակ հորը այլ բան են ասել։ Նրանք ասել են, որ Ռոբերտը զոհվել է դիվերսիայի հետևանքով։ Գիշերը դիվերսիա է տեղի ունեցել, զինվորը դուրս է եկել, հանդիպել է հակառակորդի դիվերսանտներին, տևական ժամանակ ձեռնամարտի է բռնվել նրանց հետ և զոհվել՝ գլխի շրջանում ստացած վիրավորումից։

«Իր մահվան հանգամանքերը գրած էր, որ դիվերսիա էր եղել։ Իրենց հրամանատարը քառասունքի օրը, որ եկավ պատմեց, ես ասացի՝ էլ մի պատմի, չեմ ուզում լսեմ, իմ համար ահավոր ցավ է, ծանր է, չեմ ուզում լսեմ՝ ինքը ոնց ա մահացել, ոնց ա տանջվել կամ տանջվել ա, թե չէ։ Ինձ պատմեցին, որ 9-ի գիշերը դիվերսիա Է եղել, ինքը դուրս է եկել, որ գնա, հանդիպել է դրանց, ահագին կռվել է հետները, ձեռնամարտի, հետո նոր խփել են»,- խորը ցավով պատմում է զոհվածի հայրը։ 

Ռոբերտը ամուսնացած էր, երեխա ուներ, իր նման գեղեցիկ ու կապուտաչյա։ Այսօր նրա ընտանիքը փոքրիկ Աբրահամից է կարոտն առնում։ Կինն էլ արցունքները զսպելով ասում է՝ երեխայիս պատմելու եմ, որ ինքը հերոս հայր է ունեցել։ Ինչքան երազանքներ ունեին միասին....

Քրիստինա Աղալարյան

Ռոբերտը՝ կնոջ հետ

Ռոբերտը՝ հոր հետ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Samsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Ամենադիտված