Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի Նոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորություն Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է 

Հարցերը լուծել են…

Վերլուծական

Չնայած արդարացիորեն համարվում է, որ ՀՀ երկրորդ քաղաքի համարում ունեցող Գյումրին երկրի ամենաաղքատ բնակավայրերից է, ուր մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը ռեկորդային ցածր ցուցանիշներ է գրանցում հատկապես վերջին մի քանի տարիներին, սակայն, Գյումրու քաղաքապետի աթոռը միշտ էլ եղել ու մնում է խիստ բաղձալի գրեթե ցանկացածի համար, ով, ինչպես ասում են, պրոֆեսիոնալ հիմունքներով զբաղվում է քաղաքականությամբ: Իրականում շատ քիչ պաշտոններ կան Հանրապետությունում, որոնք կարող են իրենց եկամտաբերությամբ մրցակցել քաղաքապետի շատոնի հետ:

Ինչպես հայտնի է, շուտով Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են կայանալու: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սպասվում է, որ գործընթացները բավական թեժ են լինելու, իսկ աթոռն այդ թեկնածուների համար դառնալու է կենացմահու պայքարի օբյեկտ: Ընդհանրապես, այնպիսի տպավորություն էր, թե իշխանությունները չէին շտապում հայտարարել այն մարդու անունը, ով պետք է հանդես գար ՀՀԿ անվան տակ՝ կարծես կամուկացի մեջ լինելով՝ ով կարող է իր վրա արժանապատվորեն կրել ընդդիմադիր Գյումրիին առաջիկայում սանձելու առաքելությունը:

Դատելով վերջին օրերին մամուլ սպրդած տեղեկություններից՝ իշխանությունները կանգ են առել Սամվել Բալասանյանի թեկնածության վրա ու փորձելու են հիմա էլ նրանից օրինակելի հանրապետական կերտել, մեկից, ով կարճ ժամանակահատվածում հասցրել է մի քանի կուսակցություն փոխել: Թե հատկապես ինչով է պայմանավորված, ասենք, Վարդան Ղուկասյանի փոխարեն Սամվել Բալասանյանի անձին վերապատվություն տալը, թերևս, կիմանան միայն հանրապետականները, բայց դատելով ամենայնից՝ ՀՀԿ-ում «մինչև կոկորդը» կուշտ են առաջինի օդիոզ պահվածքից, որն իր պաշտոնավարման տարիներին հասցրել է ընկնել մի շարք մութ պատմությունների մեջ ու վերջնականապես հեղինակազրկվել՝ չնայած այն հանգամանքին, որ մշտապես հլու-հնազանդ ծառայել է հարազատ կուսակցույանն ու հիմա էլ պատրաստակամ է սեփական գրպանի հաշվին առաջ տանել ՀՀԿ շահերը:

Պակաս ուշագրավ չէ նաև այն, որ իշխանությունների «դաբրոն» ոչ մի կերպ չկարողացավ վաստակել մեկ այլ գործիչ ևս՝ Մարտուն Գրիգորյանը, ով, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր է, ու թեպետ հասցրել էր դուրս գալ ԲՀԿ-ից՝ ապացուցելու համար իր նվիրվածությունը ՀՀԿ-ին, սակայն «չբաշարեց» հասնել այն բանին, որ հենց ինքը դառնար կուսակցության հիմնական թեկնածուն հարազատ քաղաքում, մի բան, որին այնքան ձգտում էր Գրիգորյանը. ստիպված է բավարարվել առաջիկա գումարման ԱԺ-ում սեփական տեղն ունենալու վերաբերյալ երաշխիքներով՝ քաղաքապետի կարիերան թողնելով ապագային:

Չնայած ՀՀԿ-ն չէր շտապում անուններ հնչեցնել, բայց արդեն իսկ պարզ է, որ հանդես է գալու Սամվել Բալասանյանի թեկնածության օգտին: Թեպետ սկզբնական շրջանում լուրեր էին շրջանառվում, որ ավելի հավանական է Բալասանյանի թեկնածության առաջադրումը ՀՅԴ ցուցակով, բայցևայնպես, ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն ավելի նպատակահարմար գտավ իրենով անել Բալասանյանին: Թե ինչու հատկապես Բալասանյանին, ենթադրությունները շատ են. նա մեկն է, ով երբեք ավելորդ ինքնագլխություն չի դրսևորի, մեկն է, ով ամենևին էլ չի կարող պարծենալ սեփական սկզբունքայնությամբ (քաղաքականության մեջ սկզբունքայիններին չեն սիրում), ասում են նաև, որ պակաս դերակատարություն չի ունեցել «ԳԱԼԱ» կուսակցության ստեղծումը, որը, հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, լուրջ սպառնալիք է դարձել իշխանություններին:

Ովքեր էլ լինեն քաղաքապետի թեկնածուներ, ում էլ իշխանությունները սատարեն, փաստ է, որ դրանից շարքային գյումրեցու կյանքում շատ քիչ բան է փոխվելու. բոլորն էլ սեփական կարիերայի հարցերն են փորձում լուծել, ամենքին էլ մեկ հարց է հետաքրքրում՝ հնարավորինս շատ անձնական ունցեվածք կուտակելը, ինչի համար քաղաքապետի պաշտոնը որպես անփոխարինելի գործիք կարող է ծառայել. շուտով նոր ֆինանսական մուտքեր են սպասվում քաղաքապետարանի բյուջե, որի տնօրինումն ամբողջությամբ գտնվելու է քաղաքապետի վերահսկողոթյան տակ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում
Ամենադիտված