Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Եթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) 

ԸՕ շուրջ համաձայնության փաստաթուղթ ստորագրվեց. իշխանությունն ու ընդդիմությունն այն որակեցին պատմական

Քաղաքական

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից խորհրդարանական քաղաքական ուժերը ստորագրեցին նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը: Ազգային ժողովում կայացած հերթական հանդիպման ընթացքում հայտարարության տակ ստորագրեցին ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:

Նիստի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընթերցեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նամակը, որում նրանք հայտնում են, որ դրական են գնահատում այն տեղաշարժը, որ կայացել է 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում, սակայն չեն ստորագրելու հայտարարության տակ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում հանդես կգան նաև հայտարարությամբ:

Ներկայացնելով ՀԱԿ-ի տեսակետը' Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ գոյություն ունի համաձայնեցված տեքստ, որը իրենք պատրաստ են ստորագրել: «Կարծում ենք, որ սա առանց չափազանցության կարելի է համարել պատմական իրադարձություն: Արդյունքները խոսուն են և ցույց են տալիս, որ լուրջ գործ է արվել, իշխանությունները ընդառաջ են գնացել քաղաքացիական հասարակությանը, հանրությանը: Կարծում ենք, որ այս համաձայնագրով չի երաշխավորում 100 տոկոսանոց արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, չեն լուծվում բոլոր խնդիրները, չի լուծվում ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման խնդիրը, սակայն լուծվում է խնդիրը' կապված ընտրական տարածքում ընտրական գործընթացի վերահսկման հետ: Սա հույս է ստեղծում, որ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը պատրաստ է ստորագրել այս լայն համաձայնությունը»,- եզրափակեց Զուրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց Լևոն Զուրաբյանի հետ այն հարցում, որ որևէ իդեալական օրենք չի լուծելու խնդիրները, եթե չկա քաղաքական կամք: «Ես սա կարևորում եմ այն առումով, որ մեր երկրում քաղաքական դաշտը վերջին շրջանում աղճատվել էր, քաղաքական բանավեճի մակարդակը շատ ցածր էր, ուստի քաղաքակիրթ բանավեճի այս դրսևորումը ես դրական եմ համարում, որովհետև մենք առջևում լուրջ փորձություններ ունենք, մենք կարևոր քայլ ենք անում կուսակցությունների կայացման համար: Սա պետք է օրինակ լինի, որ փոխզիջում, չի նշանակում սեփա կան սկզբունքներից հրաժարվել, դա նշանակում է լավագույն լուծումը գտնել: ԲՀԿ-ն նույնպես միանում է այս համատեղ հայտարարությանը»,- ասաց Զոհրաբյանը:

Հայտարարությանը միանալու մասին հայտարարեց նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մենք կարևորելով այս քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը: «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը, կբարելավի ընտրական օրենսգիրքը և մասամբ կվերացնենք կրկնակի քվեարկություները: Մենք նույնպես միանում ենք հայտարարությանը»,- հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ սա իսկապես աննախադեպ հաջողություն է: «Մենք երկար փորձ ունենք ընտրությունների մեջ լինելու, համաձայնությոնւների հասնելու առումով, և ես չեմ հիշում դեպք, որ մենք ունենանք այսպիսի նախադեպ, որ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան այնպիսի կարևոր փաստաթղթի շուրջ, ինչպիսին ընտրական օրենսգիրքն է: Ես իսկապես սա հաջողություն եմ համարում: Ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս արդյունքի համար, որովհետև ներդրվել է ամեն ինչ, որպեսզի հասնենք այս արդյունքին»,- ասաց Ռուստամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ կարևորեց ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումը' ընդգծելով, որ սովորաբար հասարակությունը երբեք ամբողջովին չի ուսումնասիրում ընտրական օրենսգիրքը, և այս դեպքում կարևոր է քաղաքական ուժերի տեսակետը: «Այս աշխատանքը հեշտ չէր, ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որովհետև մենք շատ մոտ էինք ձախողմանը: Շատ ուրախ եմ, որ երկուստեք կամք գտնվեց հաղթահարելու դժվարությունները և քայլ կատարելու համար, որն էլ կոչվում է կոնսենսուս: &n bsp;Սրանով մենք հիմք ենք դնելու մեր հետագա համագործակցության համար: Մենք շարունակելու ենք ունենալ հակառակ կարծիքներ, սակայն դա չի նշանակում համատեղ աշխատանքի և խնդիրների համատեղ լուծման բացառում»,- եզրափակեց Հարությունյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Թրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելԱնաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համարԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման քաղաքականությունը կարող է ավարտվել պարտությամբԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների ՌԴ ՊՆ․ ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 797 անօդաչու թռչող սարք, ավիառումբեր և «Նեպտուն» հրթիռներԲուդանովը կանխատեսել է Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունների սրացումԴատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Զելենսկին հայտնել է, թե ինչ հարց է քննարկելու Թրամփի հետԵթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Ընդունվել է պատվաստումից հետո առաջացած բարդությունների դեպքում փոխհատուցումների մասին օրենքըԳագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ) Ամենաշատն էս օրվանից էի վախենում․ Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Արտաշես Ալեքսանյանին Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Սննդաբանը նշել է լյարդի առողջությանը ամենից շատ վնասող մթերքներըԹուրքիան գտել է ՆԱՏՕ-ի մարտական ​​պատրաստվածությունը ամրապնդելու միջոցՓաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստն ավարտվել է Չինաստանը կոչ է արել վերացնել Վենեսուելայի նկատմամբ բոլոր սահմանափակումներըՆիդեռլանդները հայտարարել են, որ այլևս չեն կարող նոր ռազմական օգնություն տրամադրել ՈւկրաինայինԲարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են (տեսանյութ) Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանումԼեհաստանը 2022 թվականից ի վեր Ուկրաինային է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք. Կոսինյակ-Կամիշ Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց ԱնկարայումՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ Էրդողանը կարող է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԳրոսի. Ուկրաինայի հարցում աշխատանքային փորձը կօգնի ՄԱԿ-ին երկխոսություն կառուցել Ռուսաստանի հետ
Ամենադիտված