Ռոբերտ Քոչարյանը չի շտապում աջակցել Վարդան Օսկանյանին. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանը չի շտապում հրապարակային աջակցել իր իշխանության օրոք արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցությանը: Այսօր նախատեսված է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որին Քոչարյանը չի մասնակցի, քանի որ արտերկրում է՝ Աթենքում:
Թերթի տեղեկություններով՝ երբ Վարդան Օսկանյանը և մյուսները դիմել են Քոչարյանին՝ իրենց առաջնորդելու համար, նա փաստացի հրաժարվել է: Ըստ նույն լուրերի՝ նա իր շուրջ համախմբվել ցանկացողներին ասել է, որ ամեն ինչով կաջակցի նրանց, ինչ-որ պահի հնարավոր է նաեւ հրապարակային սատարի, սակայն, այս պահին համաձայն չէ առաջնորդել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից