Ձեր զրպարտիչ նյութի մեխն ու անգամ վերնագիրն այն մասին է, որ դա իրականացվում է կոնկրետ անձի հրահանգով. Արծրուն Հովհաննիսյանը՝ «Armlur.am» կայքի լրագրողին
Հասարակություն
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ն նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի՝ օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին:
Հ.Գ. Հատուկ Թագուհի Թովմասյանի համար: Ձեր զրպարտիչ նյութի մեխն ու անգամ վերնագիրն այն մասին է, որ դա իրականացվում է կոնկրետ անձի հրահանգով: Իմ պարզաբանումը այն մասին է, որ դա իրականացվում է համապատասխան պետական մարմնի կողմից, որը անգամ ՀՀ ՊՆ-ի հետ որևէ կապ չունի: Այսքանից հետո թող ընթերցողները որոշեն, թե ով է ապատեղեկատվությամբ զբաղվում»:
Մինչ այդ «Armlur.am» կայքը գրել էր, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել:
«Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի' Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով»,-գրել է «Armlur.am»-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ