Մխիթարյանի տեղափոխության հարցում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունները լավ մթնոլորտում են ընթանում. Ռայոլա
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունների ընթացքի մասին և նշել, որ դորտմունդյան թիմը նախկինի պես չի ցանկանում հրաժարվել իր առաջատարներից մեկից:
«Սխալ կլիներ դադարեցնել բանակցությունները: Ես դրական մտածողության մարդ եմ: Եվ եթե համոզված չեմ հաջողության հարցում, գործը չեմ սկսում: Հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Հենրիխի ծառայություններով: Բանակցությունները լավ մթնոլորտում են ընթանում, բայց այս պահի դրությամբ «Բորուսիան» կրկին ասում է «ոչ», -Ռայոլայի խոսքը մեջբերում է ВВС-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու