Արթուր Դավթյանը` գլխավոր դատախազի նոր տեղակալ
Քաղաքական
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ա. Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը' ո ր ո շ ու մ ե մ.
Արթուր ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»,- նշված է նախագահի հրամանագրում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ