Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր Ոսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի Պայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանր Armenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր 102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերը Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները Իսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ 

Որբերի հացին` վայիս

Վերլուծական

Չնայած՝ սովորաբար ընդունված է համարել, որ Հայաստանն ամուր ընտանեկան արժեքների ու ազգային ավանդույթների կրող է ու, ասենք ի տարբերություն նույն արևմտյան աշխարհի, այստեղ ընտանիքի ինստիտուտը ճգնաժամային վիճակի մեջ չէ, բայց ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ, կան, գործում են խնամատար կենտրոններ, որբանոցներ, որոնց թիվը, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ հասնում է 41-ի, ուր ապրում են թվով 4500 երեխա. այս հաստատություններում տեղավորված երեխաների 97%-ը սոցիալապես անապահով ընտանիքներից են:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստը մնում է փաստ, սական, որ ամենակուլ կոռուպցիան, կաշառակերությունն ու ատկատները հասել են նաև այս հաստատություններ, ինչը ոչ միայն դեմ է բոլոր հնարավոր պետական օրենքներին, այլև հակամարդկային է, քանի որ այն, ըստ էության, լավագույնս արտահայտում է Հայաստանի պետական բարձր օղակներում առկա կեղտոտ բարքերը, երբ որոշ չինովնիկներ փորձում են փող աշխատել անգամ որբերի, լքվածների, հատուկ խնամք պահանջող մարդկանց վրա:

Ի դեպ, եթե չեք մոռացել, Հայաստանի բոլոր մանկատները, գիշերօթիկ դպրոցները, հատուկ կրթական հաստատությունները գտնվում են Արտեմ Ասատրյանի ղեկավարած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հովանու ներքո, ու բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են վերոհիշյալ հաստատություններին, նախևառաջ սույն նախարարության աշխատանքում առկա թերացումների, տեղ գտած կոռուպցիոն դրսևորումների արդյունք է' անկասկած:

Չնայած՝ շարունակ թմբկահարվում է, թե իբր վերջին տարիներին շատ բան է արվել՝ երկրում որբանոցների ու հիվանդ երեխաների խնամքի կենտրոնների աշխատանքները համակարգելու ու դրանցում հնարավոր չարաշահումները բացառելու համար, իրականում, սակայն, ոչինչ էլ չի փոխվել, ու հատկապես շրջանների ու մարզերի որբանոցների վիճակը ոչ մի կերպ մխիթարական չես համարի:

Բանը հասել է նրան, որ այս խնդիրների մասին սկսել է բարձրաձայնել անգամ ԱՄՆ դեսպան Միլսը, ով, մի քանի օր առաջ մեկնելով Լուռու մարզ, հանդիպումներ ունենալով մարդու իրավունքների հարցերով զվաղվող մի շարք կառույցների հետ, այցելել է նաև Վանաձորի մանկատուն: Դեսպանն, ըստ էության, սարսափած այն վիճակից, որ տիրում է մարզերի մեր մանկատներում, հանդես է եկել խոսքով, ուր շեշտադրել է բոլոր այն խնդիրները, որոնց ծանոթ են բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառով ստիպված են եղել հարաբերվել նմանատիպ կառույցների հետ:

Խոսելով խնամքի կենտրոնների մասին՝ Միլսը, մասնավորապես, նշել է. «Երեխաները պատշաճ խնամքի, հոգածության, սիրո ու աջակցության իրավունք ունեն: Նման խնամք ու հոգածություն ապահովելու համար խնամատար հաստատությունները, թերևս, լավագույն վայրը չեն: Բացի այդ՝ դա թանկ տարբերակ է պետության համար և կոռուպցիոն դրսևորումների տեղիք է տալիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հատկացվում է հաստատության սաների թվի հիման վրա և ոչ խնամքի որակի հիման վրա»:

Այսքանից հետո մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞վ են զբաղված Ասատրյանի ենթակաները, եթե սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս հաստատություններում վխտում է կոռուպցիան, իսկ կեցության պայմաններն էլ ամենևին էլ իդեալական չեն: Ո՞ւր են գնում այն միլիոնավոր դրամները, որ պետությունն ամեն տարի հատկացնում է ոլոտին, մի՞թե Ասատրյանի գրպանը…

Հետաքրքրիր է' ի՞նչ են այս ամենի մասին մտածում կառավարությունում, մի՞թե վարչապետի' կոռուպցիայի դեմ մղած պայքարը բացառապես շարունակելու է վերաբերել տրանսպորտային միջոցներին, թե՞, այնուամենայնիվ, սույն պայքարի շրջանակում իրենց լուծումն են գտնելու այնպիսի խնդիրներ, որոնց առկայությունը Հայաստանին ոչ մի կերպ պատիվ չի բերում. որբանոցներում ու խնամատար այլ կենտրոններում տիրող անհույս վիճակն այդ խնդիրներից ամենաառաջնահերթն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջել
Ամենադիտված