Ռոնալդուն բարկացել է և լիճն է նետել լրագրողի խոսափողը (տեսանույթ)
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի նյարդերը տեղի են տվել, և ֆուտբոլիստը լիճն է նետել Correio da Manhã-ի լրագորղի խոսափողը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Պորտուգալիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հունգարիայի հավաքականի դեմ խաղից առաջ զբոսնել են: Զբոսանքի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին արգելվել է մոտենալ ֆուտբոլիստներին: Բայց Correio da Manhã-ի լրագրողը այնուամենայնիվ մոտեցել է Ռոնալդուին և հարցրել, թե արդյոք նա պատրա՞ստ է խաղին: «Ռեալի» ֆուտբոլիստը վերցրել է լրագորղի խոսափողը և նետել լիճը:
Այս պարբերականի աշխատակիցների հարցերին պորտուգալացի ֆուտբոլիստը երբեք չի պատասխանում, քանի որ նրանք հաճախ են անդրադառնում ֆուտբոլիստի անձնական կյանքին:
Տեսանյութն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու