«Հրապարակ». Շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականներ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականներ: Ըստ մեր աղբյուրի' «ուժեղացումը» կապված է Սեֆիլյանի գործի հետ:
Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի, մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի ընթացքում ավտոմեքենաներից մեկում 2 ավտոմատ է հայտնաբերվել, որը վերագրվել է Ժիրայր Սեֆիլյանին, և դրա հիմքով էլ նա ձերբակալվել է: Հաղորդվեց նաև, որ Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել: Էդ 2 ավտոմատներո՞վ էին գրավելու՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Ինչո՞ւ եք զարմանում, Նաիրի Հունանյանենք քանի՞ ավտոմատով էին։ Ծրագիրը հետևյալն է եղել՝ աշտարակին մերձ տարածքում պայթյուն է տեղի ունենում, ական են գցում, բոլորի ուշադրությունը շեղվում է, 2 ավտոմատն իր գործն է անում»: Դետեկտիվ կինո չե՞ք պատմում պատահաբար: «Ոչ, փաստերն առաջիկայում կներկայացվեն, կգաք ներողություն կխնդրեք' այդպես իրոնիկ տոնով խոսելու համար»»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ