Հպարտ եմ ազգային հավաքականում ունեցածս կարիերայով. Իբրահիովիչը՝ Շվեդիայի կազմում վերջին խաղից հետո
Սպորտ
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Եվրոպայի առաջնության խմբային փուլում Բելգիայի ընտրանուց կրած պարտությունից հետո ափոփել է իր ելույթները ազգային ընտրանու կազմում:
Հիշեցնենք, որ Շվեդիան դուրս մնաց պայքարից, իսկ Զլատանի համար խաղը դարձավ վերջինը հավաքականում: Ֆուտբոլիստը ավարտում է ելույթները ազգային ընտրանու կազմում:
«Հպարտ եմ իմ կարիերայով: Ժամանակին Մալմյոյի փոքրիկ թաղամասի երիտասարդ էի և հասա նրան, որ ներկայացնում եմ երկիրս: Դարձա հավաքականի ավագ: Հպարտանում եմ այն ամենով, ինչի հասել եմ: Շատ հաճելի հիշողություններ մնացին Շվեդիայի հավաքականում ունեցածս կարերայից»,–ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Four-Four-Two-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու